Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միլիոնանոց տեղաշարժեր. Հայաստանցի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները

Պայմանավորված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողների իրենց ակումբներում տպավորիչ ելույթներով և դրանց հաջորդող տրանսֆերներով՝ հայ ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը տրանսֆերային շուկայում զգալի աճ է գրանցել։

Նախորդ տարի տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Սարգիս Ադամյանն էր, որ «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ»՝ դարձավ այս թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականները Ադամյանի տրանսֆերն այս պահին գնահատում են 4 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք միայն, որ անցյալ տարվա հունվարին Ադամյանի տրանսֆերը գնահատվում էր ընդամենը 1.5 միլիոն եվրո։ Մեկ տարվա ընթացքում հայ հարձակվողի արժեքն ավելացել է 2.5 միլիոն եվրոյով, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային հավաքականի մեկ այլ հարձակվողի՝ Տիգրան Բարսեղյանի ղազախական «Կայսարից» «Աստանա» տեղափոխվելն էր։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 1.5 միլիոն եվրո։ Արժեքային առումով թե՛ Ադամյանը և թե՛ Բարսեղյանն այս պահին իրենց կարիերայի գագաթնակետում են։ Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Բարսեղյանի տրանսֆերային արժեքը կազմում էր 750 հազար եվրո։ Մեկ տարվա ընթացքում տրանսֆերային գնի կրկնապատկումը ևս լուրջ ձեռքբերում պետք է համարել։

Զգալի աճ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը։ Հովհաննիսյանն օրեր առաջ ղազախական «Ժետիսուից» տեղափոխվեց «Կայրաթ»։ Ըստ Transfermarkt պարբերականի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։ 2018 թվականի առմանը, երբ Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդոյից» տեղափոխվեց «Ժետիսու», նրա տրանսֆերը կազմում էր 500 հազար եվրո։

Առանձնացնենք Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի, որի տրանսֆերային արժեքը, կայուն աճ գրանցելով, հասել է իր գագաթնակետին։ Խոսքը Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին է, որի տրանսֆերն այս պահին գնահատված է 1.2 միլիոն եվրո։ Հարոյանը «Ուրալ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Այն ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմում էր կես միլիոն եվրո։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջին կես տարում նրա տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկվել և շարունակում է կազմել 25 միլիոն եվրո։ Մխիթարյանը շարունակում է մնալ հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Վարձակալության հիմունքներով տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը որոշակիորեն անկում է ապրել։

Ինչևէ, ամփոփելով մեր ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային վերջին զարգացումները՝ կարող ենք փաստել, որ այսօր ունենք ազգային թիմի 5 խաղացողներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ և ավելի միլիոն եվրո է։ Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների հաշվարկում Մխիթարյանին հաջորդում է Սարգիս Ադամյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը։ 4-րդ հորիզոնականում Վարազդատ Հարոյանն է, իսկ Կամո Հովհաննիսյանը եզրափակում է լավագույն հնգյակը։

Հայաստանցի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալի ցածր է։ Օրեր առաջ «Արարատ-Արմենիայից» ղազախական «Տոբոլ» տեղափոխված Պետրոս Ավետիսյանի տրանսֆերը գնահատված է միայն 400 հազար եվրո։ Մեր մեկ այլ հեռանկարային ֆուտբոլիստներից՝ Էրիկ Վարդանյանի տրանսֆերային արժեքն էլ 350 հազար եվրո է։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Վարդանյանը «Փյունիկից» տեղափոխվեց «Սոչի»։

Այսօր ունենք թերևս երկու ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են հատել տրանսֆերային արժեքի միլիոնի շեմը։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Բաբայանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվի Բունդեսլիգայի թիմերից մեկում։ Խոսվում էր նաև, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի Ա սերիայի թիմերից մեկը։ Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բաբայանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է և հիմա կազմում է 600 հազար եվրո։ Չալըշըրի տրանսֆերային արժեքն էլ այս պահին 800 հազար եվրո է։ Վերջին կես տարում այս թիվը փոփոխության չի ենթարկվել։ 2018 թվականի սկզբին, երբ Չալըշըրը հայտնվեց «Գյոթեբորգում», նրա տրանսֆերային արժեքը կազմում էր կես միլիոն եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում