Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀԿ-ների մի մասը կմասնակցի, մի մասն էլ կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Հայաստանի հասարակական կազմակերպությունները դիտարկում են իրենց մասնակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի շրջանակներում։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Մասնագիտական հանձնաժողովում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և որոնք հայտ ներկայացնելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունեն, քննարկում են և առաջիկա օրերին կհայտնեն իրենց որոշման մասին։

Մասնակցության հնարավորությունը դեռևս չեն քննարկել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայում։ Առաջիկա օրերին պարզ կլինի նաև նրանց որոշումը։

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց, որ ընդհանուր ժողովում կքննարկեն հարցը, հետո նոր որոշում կկայացնեն, բայց բացառված չէ, որ բոյկոտեն սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը, քանի որ վստահություն չունեն, որ այս իշխանությունները ցանկություն ունեն էական փոփոխություններ կատարելու:

«Նախորդ տարվա ընթացքում իշխանությունները բավական լուրջ փոփոխություններ խոստացան, բայց տարեվերջին մենք ոչինչ չունեցանք։ Մինչդեռ հեղափոխության տրամաբանությունը ենթադրում էր, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեին։ 1.5 տարի Սահմանադրությանը որևէ կերպ չանդրադառնալը անթույլատրելի էր։ Էլ չասած, որ հանցավոր ռեժիմին այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց։ Հիմա էլ վստահություն չկա, որ սահմանադրական փոփոխությունները գլուխ կբերվեն։

Ենթադրում եմ, որ մի քանի տարի էլ այս գործընթացը կձգձգվի, և մենք նորից կունենանք այն վիճակը, ինչ ունենք այս 1.5-2 տարվա ընթացքում։ Հետևաբար, քանի որ սա մի գործընթաց է, որը կարող է ձգձգվել, մենք գուցե չմասնակցենք դրան»,- նշեց Կարապետյանցը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն քննարկել հարցը, բայց հակված են մասնակցելու մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: «Թերևս կդիմենք և կմասնակցենք»,- ասաց Իոաննիսյանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցելու է, թե ոչ, իսկ վերջնական որոշում կայացնելու համար կարևոր է հայեցակարգը: «Ինձ համար շատ կարևոր է հայեցակարգը։ Եթե ես իմանամ՝ ինչ հայեցակարգ է լինելու, ըստ դրա կորոշեմ՝ մասնակցել, թե ոչ, որովհետև այնպիսի հայեցակարգ, նախագիծ կարող է իշխանության կողմից առաջարկվել, որը իմ պատկերացումներին չի համընկնում։ Պետք է լինի հայեցակարգ, թե արդյոք ներկա Սահմանադրությունը, որը վարչապետական է, ոչ խորհրդարանական, դա՞ է փոխվելու, թե՞ անցում է կատարվելու նախագահականի։ Առանց հայեցակարգի ես չեմ դիմի այդտեղ, իսկ դիմելուց առաջ էլ կմտածեմ՝ դիմելը զուտ ձևակա՞ն է լինելու, մրցույթը ապահովելո՞ւ համար, թե՞ արդեն կանխորոշված է, թե ովքեր պետք է լինեն հանձնաժողովում»,- ասաց Իշխանյանը։

Ինչ վերաբերում է բուն փոփոխություններին, Իշխանյանն ասաց, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում։ Գործող Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկելուց հետո հնարավոր է այն դարձնել իսկապես խորհրդարանական համակարգի Սահմանադրություն, որի կողմնակից է ինքը միշտ եղել. «Ուղղակի որոշակի փոփոխություններ պետք է անցկացվեն նախագահի լիազորությունների հետ կապված, կայուն մեծամասնության դրույթի հետ կապված։ Դա պետք է փոխվի, պետք է փոխվեն դատաիրավական համակարգի հետ կապված որոշ հարցեր, որ քննչական մարմինները դառնան սահմանադրական մարմիններ, ոչ թե վարչապետին կից։ Նման մի քանի փոփոխության դեպքում կարող ենք ունենալ խորհրդարանական համակարգին բնորոշ շատ լավ Սահմանադրություն»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ իրենք չեն մասնակցելու այս գործընթացին, պատճառները, սակայն, տեխնիկական են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում