Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր Է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում է հունվարին։ «Ես կցանկանայի, որ շրջակա միջավայրի նախարարությունում աշխատակիցները կարողանան, առանց անհարմար զգալու, երեխայի խնամքի արձակուրդ վերցնել»,- մեջբերում է նրա խոսքը Կիոդո գործակալությունը:
Նախարար Կոիձումին ընդհանուր առմամբ երկշաբաթյա արձակուրդ կվերցնի երեխայի ծնվելուց հետո երեք ամսվա ընացքում: Ինչպես սպասվում է, հիմնականում արձակուրդը կձևավորվի ավելի կարճ աշխատանքային օրվա և հեռավորությունից աշխատելու հաշվին, որպեսզի վնաս չհասցվի Կոիձումիի գործունեությանը նախարարի պաշտոնում և որպես խորհրդարանի պատգամավոր:
Ճապոնիայում երեխայի խնամքի արձակուրդներ օրենսդրորեն թուլատրված են երկու ծնողների համար էլ, բայց իրենց իրավունքից օգտվում է տղամարդկանց չնչին տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: