Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հեղաշրջման վտանգ չկա, Մոսկվան լեզու Է գտել ՀՀ իշխանության հետ

«Ժամանակակից քաղաքական պայքարը առանց հիբրիդային կամ տեղեկատվական պատերազմների չի լինում: Եվ քանի որ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն այսուհետ զբաղվում է քաղաքականությամբ, նշանակում է նաև, որ ինքը տեղեկատվական պատերազմներ է վարելու իր քաղաքական հակառակորդների դեմ՝ ի դեմս իշխանությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մեր զրուցակցին զարմանալի է թվում այս միջադեպը այդպես սկանդալային կերպով ներկայացնելը. «Այլ բան է, եթե իշխանությունները տիրապետում են որևէ տվյալների, որ այդ գործունեությունը նաև հակաօրինական միջոցներով է իրականացվում: Այդ դեպքում պետք է համապատասխան օպերատիվ գործողություններ իրականացվեն, այլ ոչ թե տեղեկատվական ոլորտում այդ կարգի զանգվածային պատասխան հնչեցվի, ինչը կարող է նշանակել, որ Արթուր Վանեցյանին ընկալում են որպես լուրջ հակառակորդ, իսկ դա ինձ համար զարմանալի է»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ մերժվածներին կարելի է բաժանել երկու հիմնական ճամբարների. «Մեկը այն ճամբարն է, որ համարում է, թե մերժված լինելով՝ կարելի է նույն դեմքով մտնել քաղաքականություն և ինչ-որ բանի հավակնել, ինչը ես անլուրջ եմ համարում: Բայց կան նաև գործիչներ, որոնք մնում են ստվերում և փորձում են նոր դեմքերի կամ կառույցների միջոցով հանդես գալ որպես ընդդիմություն: Եվ պարզ է, որ այդ կարգի նոր դեմքերից մեկը կարող է լինել նաև Արթուր Վանեցյանը: Սա կարելի էր շատ լուրջ մարտահրավեր ընկալել, եթե այդքան արագ չբացահայտվեին (եթե, իհարկե, բացահայտվել են) կապերը մերժվածների հետ: Իսկ ինձ համար ակնհայտ է, որ տեսանելի ապագայում որևէ կապ մերժվածների կամ նախորդների հետ նշանակում է, որ այդ քաղաքական ուժը կամ քաղաքական ճամբարը որևէ հեռանկար չի կարող ունենալ»:

ԵՄԱ նախագահի խոսքով՝ իսկ հեղաշրջումը միայն արտաքին աջակցությամբ կարող է լինել. «Բայց այն արտաքին ուժը, որը կարող էր նպաստել հեղաշրջմանը, կարծես ընդհանուր լեզու գտել է նոր իշխանությունների հետ: Այնպես որ՝ իշխանությունները կարող են շատ չմտահոգվել և զբաղվել ավելի լուրջ հարցերով, որոնք շատ են»:

 

Հարցազրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում