Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո հայտնել է Կիևի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը:
«Խոցված Boeing-ի սև արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիև կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը և բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սև արկղերի վերծանումը»,- ասել Է նա Ուկրաինայի TCH հեռուստաալիքի եթերում: Ռուվինը հավելել է, որ շարունակվում Է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: