ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունն այն դեպքում, եթե Բաղդադը երկրից դուրս հանի ամերիկյան զինվորականներին։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց էլեկտրոնային նամակագրությանը։
Ինչպես հայտնի է դարձել, այդ օգնությունն արդեն հաստատել է ԱՄՆ կոնգրեսը։
Նշվում է, որ իրադարձությունների բացասական զարգացման դեպքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը Իրաքին տրամադրվելիք օգնության կրճատումներ է պատրաստում 250 միլիոն դոլարի չափով։
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները բանաձև էին ընդունել, որով արգելվում է երկրի տարածքում արտասահմանյան զորքերի ներկայությունը։