Բաղդադում հրթիռակոծության է ենթարկվել Էթ-Թաջի ռազմաբազան։ Այս մասին հաղորդում է «Ալ-Հադաս» հեռուստաալիքը։
Նշվում է, որ օբյեկտը տեղակայված է Իրաքի մայրաքաղաքից դեպի հյուսիս։
Հեռուստաալիքի տվյալներով, բազայում ամերիկյան զինվորներ են գտնվում։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրվել։