Բաղդադում հրթիռակոծվել է Էթ-Թաջի ռազմաբազան, հաղորդում է «Ալ-Հադաս» հեռուստաալիքը:
Նշվում է, որ օբյեկտը գտնվում է Իրաքի մայրաքաղաքից դեպի հյուսիս:
Նաև, ըստ հեռուստաալիքի տվյալների, բազայում ԱՄՆ զինվորականներ կան:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: