Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է վրաց-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկում սահմանապահին պատանդ վերցնելու հետ կապված երեքշաբթի տեղի ունեցած միջադեպի մասին:
Տղամարդը, սպառնալով հրազենով և ձեռքի նռնակով, փորձել է ստիպել վրաց սահմանապահին իր հետ հասնել Ադրբեջանի հետ չհամաձայնեցված պետական սահմանի հատվածներից մեկը, հայտնում է գերատեսչությունը:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների, հանցագործը միջադեպի ընթացքում մի քանի անգամ կրակել է հրազենից: Սահմանապահներին հաջողվել է զինաթափել և ձերբակալել տղամարդուն, որը ինչպես պարզվել է, Վրաստանի քաղաքացի է:
Նրան ձերբակալել են զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու, պատանդ վերցնելու մեղադրանքով:
Վրաստանի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Գերատեչությունը կատարվածի այլ մանրամասներ չի հաղորդել: