Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz բեռնատար մակնիշի 022 QQ 31 համարանիշի և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները, տղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաբյուրում։