Կան ուժեր, որոնք ՍԴ դատավորների նկատմամբ փորձում են ճնշել։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Իշխանությունների կողմից որեւէ ազդեցության մասին լուրերը ակնհայտ հենց տարածվող լուրերով կարելի է հաստատել, որ կեղծ են։ Սկզբի շրջանում փորձում էին հասցնել նրան, ով որ դիմի վաղ կենսաթոշակի՝ ընկալում ունենա, որ ինքը շատ վատ արարք է կատարել եւ բարոյական դաշտում փորձում էին այդ հարցը ներկայացնել եւ նման ազդեցություն ունենալ։ Հիմա ճնշման այլ մեթոդներ են որդեգրել։ Կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի այն դատավորի նկատմամբ, որը կարող է դիտարկել նման հնարավորություն»,- ասաց նախարարը։