Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Լեգիտիմ իշխանություն եք, ինչի՞ց եք վախենում. մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, հասարակությունն արդարադատություն է ուզում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 14-ին շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  մյուսների գործով դատավարությունը։ Բուն դատաքննությանն առայժմ անցում չի արվել, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը որդեգրել է անվերջ միջնորդություններ անելու մարտավարությունը՝ մեկ դատավորին, մեկ դատախազին։  Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով։

Մարտի 1-ի գործով դատավարությունը շարունակում  է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Որքան էլ նախկին համակարգի ներկայացուցիչները, նրանց համակիրները պնդեն, որ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, միևնույն է՝ հասարակության մի ստվար զանգված ցանկանում է վերջինիս տեսնել կալանավորված։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը խաղադրույք անելու մեջ մեղադրվող հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն օրերս գրառում է կատարել, թե Քոչարյանը պետք է նստի, որովհետև դա է հասարակությանը բուժելու միակ ճանապարհը։  Ուշագրավ է, որ Արա Վարդանյանը խոսում է հանրային առողջության, խղճի մասին, նաև դրա դարման դիտարկում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Նա հիշեցնում է, որ երկրորդ նախագահը մի անգամ իր վրա է վերցրել երկիրը ՀՀՇ կառավարման ծանր հետևանքից դուրս բերելու, բարեկեցության տանելու ծանր առաքելությունը՝ լինելով նախագահ, ու հիմա էլ իր ազատազրկմամբ իբր թե իր վրա է վերցրել հանրությանը «անցյալն ուրանալու» անխիղճ վիճակից դուրս բերելու ծանր առաքելությունը: Վերջում եզրահանգում է. «Այսօր Նախագահը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը, և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ»:

«Ցանկացած հասարակություն արդարադատության կարիք ունի։ Եթե հասարակությունը արդարության գիտակցություն, պահանջ չունի՝ դեգրադացվում ու լուծարվում է»,- այսպես հակադարձեց Վարդանյանի գրառմանը ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արշակյանն ասաց. «Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները օբյեկտիվորեն ու բնականորեն ուզում են մեր հայրենիքում՝ Հայաստանում, արդարություն լինի։ Ընտրությունների արդյունքները՝ մեզ որպես կողմնորոշիչ. պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանին աջակցող ուժերը ԱԺ մտնելու անհրաժեշտ շեմը չկարողացան  հաղթահարել։ ԱԺ ընտրություններն այդ իմաստով հանրաքվե էր՝ հասարակությունն արդարություն ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Դա է պատճառը, որ մարդիկ, իրավապահ մարմինները համարձակվեցին երկրի տասը տարվա ղեկավարին մեղադրանք առաջադրել։ Կարծում եմ՝  անհրաժեշտ քանակությամբ կողմնակիցներ չունենալը համարձակություն տվեց իրավապահ մարմիններին նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել։ Այսինքն՝ լեգիտիմ է, օրինական է նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը»։

Ըստ Արշակյանի՝ այժմ խնդիրն այն է, թե արդյոք դատարանը կարո՞ղ է հաստատել արդարադատություն. «Մեղադրողների ու պաշտպանողների բանավեճի մեջ հնարավոր կլինի՞ իրականացնել արդարադատություն։ Մենք շտապում ենք, ուզում ենք դատական պրոցեսը սկսվի, որպեսզի մեղադրող կողմի ու արդարացնող կողմի բանավեճի արդյունքում մեզ համար պարզ լինի՝ Քոչարյանի իշխանության տարիների ընթացքում տեղի ունեցած անհաջողությունների մեղավորը Ռոբերտ Քոչարյա՞նն է, թե՞ այլ մեղավորներ կան։ Այսինքն՝ անարդարությունների մեղավորն ո՞վ է, հասարակությունն ուզում է իմանալ։ Ես կասկածում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խնդիրն է դատական պրոցեսի ընթացքում ապացուցել, որ ինքը չի եղել մեղավորը, կան այլ մեղավորներ։ Հասարակության համար ազգանունը կարևոր չէ, մեզ համար կարևոր է իմանալ՝ ով էր մեղավոր Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, «Գույք պարտքի դիմաց»-ի, Հայաստանի ինքնիշխանության պակասեցման համար։ Մենք ուզում ենք գտնել  մեղավորներին, որպեսզի դա չկրկնվի։ Անշուշտ վրեժի մասն էլ կա, բայց հիմնականում կանխարգելիչ է, որպեսզի հաջորդ ղեկավարներն այդ սխալը թույլ չտան։ Մենք բոլորս ուզում ենք, որ Հայաստանում այլևս երբեք այդ հանցագործությունները չկրկնվեն։ Հիմա մենք մասնակցում ենք պրոֆիլակտիկ արարողությանը, որ մեղավորը պատժվի։ Իսկ մեղավոր հաստատ կա»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ այս դատավարությունը հասարակության համար ծայրաստիճան մեծ կարևորություն ունի: «Այստեղ իհարկե ես չեմ կարող գովեստի խոսքեր ասել իշխանության հասցեին՝ դատավարությունն անթույլատրելիորեն ձգձգվում է։ Ըստ իս՝ գոյություն ունեն այնպիսի մեխանիզմներ, որոնց օգտագործմամբ հնարավոր է  այդ մայմունություններին վերջ տալ՝ այս միջնորդությունը, այն բացարկը. դրա վերջը պետք է լինի՞, թե՞ ոչ։ Այսպես կարող է տասնյակ տարիներ շարունակվել, ինչը հասարակության մեջ տարաբնույթ կասկածներ է առաջացնում, ինչն իհարկե ցանկալի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե հաշվի առնենք  հեղափոխության տրամաբանությունը, դրանից սպասելիքները, ապա նման ձգձգում չպետք է լինի. «Իշխանություններն ասում են՝ մենք ճնշում չենք գործադրելու դատական համակարգի վրա, զանգեր չենք անելու, չեմ հասկանում՝ բա ինչի՞ համար էիք հեղափոխություն անում, չգիտե՞ք՝ ժողովուրդն ինչ է  սպասում։ Դե դուք ճնշում մի գործադրեք, թող հակառակ կողմը մեծ հաջողությամբ ու արդյունավետությամբ դա անի։ Ինչքա՞ն ժամանակ պետք է էշի ականջում քնեք՝ մինչև տեսնեք, թե ինչ է  լինելու։ Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ կան իշխանության ճանապարհին, չագուչն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, քաղաքական կամք դրսևորեք ու ընթացեք այն ճանապարհով, որը հուշում է  հեղափոխության տրամաբանությունը։ Ի՞նչն է խանգարում. եթե Մոսկվան է խանգարում՝ այդպես էլ ասեք, եթե Սերժիկի հետ եք ինչ-որ բան պայմանավորվել՝ այդպես էլ ասեք։ Հասարակության մեջ այդպիսի քննարկումներ կան, մարդիկ մտահոգված են, խոսում են. ինչո՞ւ չեք աջակցում, որ իմանան իրողությունը։ Ինչի՞ց եք վախենում, լեգիտիմ իշխանություն եք, ի՞նչն է  ձեր վախի պատճառը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում