Այսօր Չինաստանի Նինգբո քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականն առաջին տուրում 3.5-0.5 հաշվով պարտության մատնեց Իսրայելի ուժեղ ընտրանուն:
Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայտեր Լևոն Արոնյանից 38 քայլ պահանջվեց Էմիլ Սուտովսկուն հաղթելու համար:
Երկրորդ խաղատախտակի վրա Հայաստանի երկրորդ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Միչել Ռոյզի հետ:
Իրեն հրաշալի դրսևորեց նաև Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակ ֆիգուներով 57 քայլում պարտության մատնեց Եվգենի Պոստնիին:
Հաղթանակ տոնեց Նաև սև խաղաքարերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը: Վերջինիցս 67 քայլ պահանջվեց Տամիր Նաբատիին հաղթելու համար:
Բրավո՛, Հայաստանի հավաքական. մեկնարկը հաջողված է: