Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հիստերիա՝ Բաքվում. Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կխաղան հայ մարզչի գլխավորությամբ

Հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանի՝ ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո այս ակումբում իրավիճակը կտրուկ սրվել է։ Բանն այն է, որ «Տոբոլի» դարպասապահը Ադրբեջանի ազգային անդամ Էմիլ Բալաևն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը ուղղակի չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ։ Եվ ահա թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները և թե՛ ֆուտբոլի, այսպես կոչված, մասնագետները շահարկման առարկա դարձնելով Բաբայանի նշանակումը՝ իրենց ֆուտբոլիստին շարունակ հորդորում են լքել «Տոբոլը»։

Գրիգորի Բաբայանը հայտնի մասնագետ է Ղազախստանում։ Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել «Կայրաթում» և «Ալմա Աթայում»: Իսկ մարզչական կարիերայում բարձր արդյունքի է հասել շուրջ 6 տարի լինելով ամենաուժեղ թիմի՝ «Աստանայի» գլխավոր մարզչի օգնականը։ Բաբայանը հասցրել է դառնալ նաև «Աստանայի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը: 2019 թվականին, սակայն, Բաբայանը հեռացել էր «Աստանայից»: Ղազախական մամուլն անսպասելի էր որակել Բաբայանի՝ երկրի ամենահեղինակավոր ակումբներից մեկի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը։

Եվ ահա Բաբայանի նշանակումից հետո «Տոբոլը» հունվարի 7-ին ուսումնամարզական հավաքի է մեկնել Դուբայ։ Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ Էմիլ Բալաևը նույնպես մեկնել է Դուբայ, սակայն չի մասնակցել մարզումներին և ժամանել է Թուրքիա՝ վերականգնողական փուլ անցնելու։ Արդեն այսօր ղազախական մամուլը գրում է, որ Բալաևը հայտնվել է թիմերից մեկի ուշադրության կենտրոնում ու կարող է կարիերան շարունակել այնտեղ:

Ավելի վաղ «Տոբոլը» հայտարարություն էր տարածել, որ Բալաևը հավաքից հեռացել է վնասվածքի պատճառով։ Հավաքից հեռանալու մասին խոսել է նաև Բալաևը՝ մասնավորապես ասելով. «Վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական գործընթաց է: Թուրքիայում վերականգնողական գործընթացին զուգահեռ՝ շարունակում եմ աշխատել անհատական ծրագրով: Առողջությանս հետ ամեն բան կարգին է»։

Արդյոք Ադրբեջանի հավաքականի դարպասապահը հեռացել է թիմի ճամբարից հայ մասնագետի՞ պատճառով։ Ադրբեջանում իրական ճնշում է գործադրվում Բալաևի նկատմամբ, և բացառված չէ, որ ֆուտբոլիստը հայտնվել է անելանելի իրավիճակում։

Ծագած խնդրին անդրադարձել է նաև Ադրբեջանի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Կրամարենկոն՝ անուղղակի կերպով հորդորելով Բալաևին հեռանալ «Տոբոլից»։ «Մենք կանգնած ենք բավական լուրջ խնդրի առաջ։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասել այս իրավիճակում: Շատ ավելի ցանկալի կլինի, եթե Բալաևն ավելի բարձրակարգ առաջնությունում հայտնվի: Ավելի բարձրակարգ թիմը կնպաստի Բալաևի որակական աճին: Ես լավ գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունի այս դարպասապահը, և վստահաբար կարող եմ ասել, որ Բալաևը կարող է և պատրաստ է հաջող հանդես գալու նաև ավելի ուժեղ առաջնություններում։ Այո, շատ է խոսվում, որ թիմի հայ գլխավոր մարզիչը նրան չի ընդգրկի մեկնարկային կազմում։ Բալաևին հորդորում եմ անմիջապես հանդիպել գլխավոր մարզչի հետ և քննարկել իր ապագային վերաբերող բոլոր հարցերը: Կարծում եմ՝ անթույլատրելի կլինի, որ Էմիլը հայտնվի պահեստայինների շարքում։ Ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ եթե նոր մարզիչը հարցին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, ապա ոչ մի խնդիր չի ծագի: Եթե ոչ ֆուտբոլային մոտեցում ցուցաբերվի, ապա դա իրական սկանդալ կլինի ղազախական ֆուտբոլում»,- նշել է Կրամարենկոն։

Բալաևի՝ «Տոբոլից» հեռանալը միանգամայն անընդունելի է նրա գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկիի համար։ Մասնավորապես, այսօր Բալաևի խաղով հետաքրքրված են բազմաթիվ բարձրակարգ թիմեր, և չի բացառվում, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստը հայտնվի ավելի ուժեղ թիմում։ Քաղաքական դրդապատճառներով «Տոբոլից» հեռանալը կարող է լուրջ հետևանք թողնել ֆուտբոլիստի կարիերայում։

«Ոմանք փորձում են արհեստկան եղանակներով սրել իրավիճակը և կոնֆլիկտներ առաջացնել։ Ֆուտբոլն ու քաղաքականությունը չպետք է բախվեն։ Այո, հասկանում եմ, որ երբեմն դա հնարավոր չի լինում, բայց… Հավանաբար շատերն են տեղյակ, որ Բաբայանը ծնվել և ապրել է Ալմաթիում: Ես արդեն խոսել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, որն ինձ հավաստիացրել է՝ Էմիլին ոչ ոք չի նեղացնի: Պետք է նշեմ նաև, որ հարցի ոչ մարզական կողմը խոչընդոտ չի հանդիսանա, և առաջին պլան կմղվի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- նշել Ստանիսլավսկին:

Բաբայան-Բալաև խնդիրը չկարգավորված՝ արդեն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են կրակի վրա յուղ լցնել ևս մեկ հարցի շուրջ։ Նախօրեին «Տոբոլի» հետ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Եվ ահա ադրբեջանցիները նշում են, որ Բաբայանը իր թիմի դիրքերը փորձում է ամրացնել յուրայիններով կամ, ինչպես ընդունված է ասել, «զեմլյակներով»։ Եթե ադրբեջանցիների համար անընդունելի է, որ իրենց ֆուտբոլիտը խաղա հայ մասնագետի գլխավորությամբ, բնական է՝ անընդունելի կլինի, որ միևնույն թիմում լինեն Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների ֆուտբոլիստներ։

Համաձայնենք, որ զարգացող իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան մառազմ։ Ստեղծված իրավիճակում կարող ենք փաստել թերևս հետևյալը. ադրբեջանական հռետորաբանության հիստերիայի հետևանքով առաջին հերթին տուժում է հենց ադրբեջանցի ֆուտբոլիստը։ Կամա թե ակամա հարևան երկրի լրատվամիջոցները, ինչու չէ՝ նաև ժողովուրդը, քար են գցում իրենց ազգային հավաքականի դարպասապահի կարիերայի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում