Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Թրամփը պաշտպանեց իր «կարմիր գիծը». Հայաստանի դիրքորոշումը միանգամայն բնական էր. Ջոն Հերբսթ (Atlantic Council)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը ԱՄՆ-Իրան դիմակայությունում։ Իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման գործողությունը կյանքի կոչելուց և Իրանի պատասխան ռազմական հարվածն ընդունելուց հետո Սպիտակ տան ղեկավարն իր հաջորդ քայլն է անում Իրանի իսլամական վարչակարգի դեմ շուրջ երեք տարի առաջ սկսած իր մեծ խաղում։ Մեր տարածաշրջանի երկրների և առհասարակ միջազգային հանրության համար լավ լուրն այն է, որ Թրամփի պատասխան այդ քայլն այս անգամ ոչ թե ռազմական է, այլ քաղաքական և տնտեսական։ Սա նշանակում է, որ չնայած ծայրաստիճան լարվածությանը՝ երկու կողմերին առայժմ հաջողվեց խուսափել ամերիկա-իրանյան մեծ պատերազմից։ Եվ ըստ ամենայնի Թրամփի վարչակազմը կշարունակի Իրանի իսլամական վարչակարգի նկատմամբ ճնշման քաղաքականությունը տնտեսական և քաղաքական միջոցառումներով։ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ՝ ինչպես և Թրամփը խոստացել էր հունվարի 8-ի իր հատուկ ուղերձում։ Ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակել են ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Դիվանագիտական ի՞նչ մարտավարությամբ է Թրամփի վարչակազմն առաջնորդվում Իրանի դեմ աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Ո՞րն է այս քաղաքականության ռազմավարական նպատակը։ Որքանո՞վ են պահպանվում ռազմական մեծ բախման ռիսկերը ներկայիս իրավիճակում, և ի՞նչ սպառնալիքներ կան հատկապես մեր երկրի անվտանգության ու Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից։ Այս բոլոր հարցերն էլ պահպանում են իրենց արդիականությունը նշված համատեքստում։

 Միջուկային համաձայնագրի տխուր վախճանը

Ամբողջ այս պատմության մեջ հիմնական խնդիրն իհարկե կապված է Իրանի միջուկային ծրագրի կամ այլ խոսքերով՝ միջուկային զենք ստեղծելու Իրանի հավակնությունների հետ։ Միացյալ Նահանգների նախորդ նախագահը՝ դեմոկրատ Բարաք Օբաման, փորձեց այս խնդիրը լուծել՝ նախաձեռնելով հայտնի Միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թ. հուլիսին, մի կողմից՝ Իրանի կառավարության, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի միջև։ Բայց ընդամենը մեկ տարի անց դեմոկրատները պարտություն կրեցին նախագահական ընտրություններում, և պարզվեց, որ դեմոկրատական վարչակազմի նախաձեռնած միջուկային գործարքը նոր նախագահի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփի ու իր թիմակիցների «սրտով չէ»։

Շատ փորձագետներ կանխատեսում էին՝ Թրամփն ամեն ինչ անելու է Միջուկային համաձայնագիրը վերջնականապես վիժեցնելու և իրանական կողմին նոր պայմաններով համաձայնագիր պարտադրելու համար։ Եվ պետք է ասել, որ Սոլեյմանիի սպանությամբ Թրամփի թիմը մասամբ հասավ իր նպատակին, քանի որ հունվարի 3-ի միջադեպից ընդամենը մի քանի օր անց Իրանի կառավարությունը հայտարարեց Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։

Նախորդ շաբաթվա ելույթի ընթացքում էլ Թրամփը ընդգծել է, որ Իրանի դեմ նոր «հզոր» պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր վարքագիծն ու չի հրաժարվել իր «միջուկային հավակնություններից»։ Թրամփի ուղերձի առաջին նախադասությունը հետևյալն էր. «Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ՝ Իրանին երբեք չի թույլատրվի միջուկային զենք ունենալ»։

Նույնատիպ բովանդակությամբ հայտարարություն են արել նաև Պոմպեոն ու Մնուչինը՝ ասելով. «Մենք կշարունակենք դիմել տնտեսական պատժամիջոցների, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր ահաբեկչական գործունեությունը և քանի դեռ հանձն չի առել, որ ինքը երբևէ չի ունենա միջուկային զենք»։

 Թրամփի վարչակազմի հիմնական քայլերը

Մեծ հաշվով՝ եթե փորձենք ի մի բերել Իրանի դեմ Թրամփի վարչակազմի ձեռնարկած հիմնական քայլերը, ապա պետք է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում ամերիկյան կառավարությունը պատժամիջոցների արդեն երրորդ փաթեթն է սահմանում ԻԻՀ-ի դեմ։ Իսկ հիմնական քայլերից կարելի է առանձնացնել հետևյալը.

  • 2018 թ. մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Միջուկային համաձայնագրից, և նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կվերականգնվեն։
  • Իրանի դեմ նոր պատժամիջոցների առաջին փաթեթը ուժի մեջ մտավ 2018 թ. օգոստոսի 7-ին։
  • Պատժամիջոցների երկրորդ փաթեթը ուժի մեջ է մտել նույն թվականի նոյեմբերի 5-ին։
  • Ամբողջ 2019 թ.-ի ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակել են սրվել։
  • 2020 թ. հունվարի 10-ին Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարեցին Իրանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումներ կիրառելու որոշման մասին։

 Թրամփը «սահմանափակ հաղթանակի» հասավ

Ամերիկացի փորձառու դիվանագետ, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս վաշինգտոնյան առաջատար վերլուծական կենտրոններից մեկի՝ Atlantic Council-ի (Ատլանտյան խորհուրդ) Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը (John E. Herbst) ասում է, որ Թրամփի վարչակազմը դիվանագիտության և աճող տնտեսական ճնշման գործադրման քաղաքականություն է իրականացնում, բայց իր կարծիքով՝ մինչ այժմ այս քաղաքականությունը չի աշխատել, և մեծ կասկածներ կան, որ այսուհետ ևս այն արդյունավետ է լինելու։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ջոն Հերբսթն ասաց, որ Իրանի հարցում Օբամայի և Թրամփի վարչակազմերի քաղաքականության տարբերությունն այն է, որ Թրամփը, միջուկային ծրագրից բացի, նաև բարձրացնում է «Իրանի ահաբեկչական գործունեությունը» դադարեցնելու հարցը։ Ամեն դեպքում մեր զրուցակիցը չի կանխատեսում, որ Թրամփի իրանական քաղաքականությունը հաջողությամբ է պսակվելու։ Բայց մյուս կողմից՝ փոքրիկ հաղթանակ է համարում գեներալ Սոլեյմանիի հարցը առանց պատերազմի լուծելը:

«Իրանի հետ ստորագրված Միջուկային համաձայնագիրը չէր ներառում Իրանից եկող ահաբեկչության սպառնալիքը, ինչը ևս Թրամփը փորձում է կանգնեցնել: Ես չեմ կանխատեսում, որ Թրամփի քաղաքականությունը հաջողությամբ կպսակվի, բայց ես կարծում եմ՝ Թրամփը սահմանափակ հաղթանակի հասավ՝ վերացնելով Սոլեյմանիին և կարողանալով խուսափել պատերազմից: Թրամփը գնաց այս քայլին, քանի որ նա ուներ նման հնարավորություն, և որովհետև Սոլեյմանին սպանել էր ամերիկացիների: Իսկ Թրամփը հստակ հայտարարել էր, որ ամերիկացի սպանելը «կարմիր գիծ» է: Այնպես որ՝ այդ քայլով նա պաշտպանում էր իր «կարմիր գիծը»: Ուստի ես դրական եմ գնահատում այս քայլը: Այսպիսով, նա պաշտպանեց իր «կարմիր գիծը»՝ լուրջ հարված հասցնելով Իրանին. Սոլեյմանին շատ զորեղ գեներալ էր: Եվ քանի որ Իրանի պատասխանի հետևանքով ոչ մի ամերիկացի չզոհվեց, Թրամփը չտեսավ ռազմական պատասխան տալու որևէ պատճառ: Այս ամենն իհարկե կատարելապես հասկանալի է ինձ համար: Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, ապա նախագահ Թրամփը որոշել է ընդլայնել պատժամիջոցները, քանի որ Իրանը չի հրաժարվում իր միջուկային ծրագրից: Չեմ կարծում, թե պատժամիջոցների ավելացումը կհասնի իր նպատակին, բայց դրանք վստահաբար ցավ կպատճառեն Իրանում: Դրանում կասկած չկա», – մեկնաբանեց Ջոն Հերբսթը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապակայունացման վտանգին և դրա հնարավոր հետևանքներին՝ Ատլանտյան խորհրդի Եվրասիա բաժնի ղեկավարն ասում է, որ իրանա-ամերիկյան լայնածավալ բախման ռիսկերն իհարկե որոշ չափով պահպանվում են, բայց ամենամեծ վտանգը կարծես թե արդեն անցյալում է:

 Հայաստանի դիրքորոշումը միանգամայն բնական էր

Մեր խնդրանքով Ջոն Հերբսթը մեկնաբանեց նաև պաշտոնական Երևանի՝ ընդհանուր առմամբ չեզոք և հավասարակշռված դիրքորոշումը իրանա-ամերիկյան այս վերջին զարգացումների վերաբերյալ՝ ասելով, որ դա միանգամայն բնական դիրքորոշում էր Հայաստանի համար:
«Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը կարողացավ պաշտպանել իր երկրի շահերը: Նրանք ստիպված են շատ զգույշ լինել, որպեսզի չափից ավելի չմոտենան Իրանին և խնդիրներ չունենան այստեղ: Եվ այս իմաստով, կարծում եմ, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին՝ խուսափելով այդ վտանգից»,- նշեց Հերբսթը:

Հիշեցնենք, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, և կոչ էր արել լիցքաթափել լարվածությունը բացառապես խաղաղ միջոցներով:

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:  Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասվում է հայտարարության մեջ:
Հետո իրանական կողմը փորձել էր իր բոլոր հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից գեներալ Սոլեյմանիի ոչնչացման մասին Թրամփի որոշումն ուղղակիորեն դատապարտող հայտարարություն կորզել, սակայն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրանական կողմի նախաձեռնությամբ իր իրանցի գործընկերոջ՝ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում վերահաստատել էր պաշտոնական Երևանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Զարիֆ-Մնացականյան հեռախոսազրույցին, ընդգծել էր, որ թե՛ Իրանը և թե՛ Միացյալ Նահանգները բարեկամ երկրներ են Հայաստանի համար, և այս իրավիճակում Հայաստանը չի կարող ներքաշվել ո՛չ հակաիրանական գործողությունների, ոչ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ:

«Մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- Արտանիշ լեռան գագաթը բարձրանալու ճանապարհին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել էր Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում