Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Մեզ սահմանադրական բարեփոխումներ պետք չեն, պետք է նոր, լեգիտիմ Սահմանադրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են համապատասխան որոշմամբ։ Առաջիկայում նախարարությունը կսկսի համապատասխան հայտերի ընդունման գործընթացը։

Սահմանադրական բարեփոխումների այդ գործընթացը չափազանց կարևոր է համարվում, քանի որ այսպիսով պետք է Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը վերաձևել՝ չդարձնելով, սակայն, նոր կոստյում արդեն Նիկոլ Փաշինյանի հագով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սխալ է համարում գործընթացը Սահմանադրական բարեփոխումներ անվանելը։ Նրա խոսքով՝ պետք է դիտարկվի բոլորովին նոր Սահմանադրության ընդունումը:

«Ես կարծում եմ, որ պետք է ընդհանրապես նոր Սահմանադրություն ընդունվի։ Խոսք պետք է գնա ոչ թե գործող Սահմանադրության փոփոխության, այլ ընդհանրապես նոր Սահմանադրության ընդունման մասին։ Դա կարող է լինել առաջին լեգիտիմ Սահմանադրությունը ընդունման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո տեղի ունեցած երկու ընտրությունների փորձը։ Բովանդակային առումով Սահմանադրության լեգիտիմությունը կարող է երաշխավորված լինել, եթե ապահովված լինեն իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքները, պառլամենտական արդյունավետ վերահսկողության սահմանումը գործադիր իշխանության և պետական մյուս մարմինների նկատմամբ՝ ԱԱԾ, Ոստիկանություն, ՊԵԿ, Քննչական մարմիններ։ Պառլամենտական վերահսկողության արդյունավետությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն իմ նշած մարմինների և նրանց ղեկավարների հաշվետվությամբ պառլամենտին, այլ նաև նրանց ղեկավարների նշանակման հարցում պառլամենտի ուղղակի մասնակցությամբ՝ ինչպես ՄԻՊ-ի կամ գլխավոր դատախազի դեպքում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով նաև, որ այս գործընթացում պետք է ապահովված լինի դատական իշխանության ձևավորման հարցում պառլամենտի դերը, որպեսզի բացարձակ մեծամասնությունը չունենա որոշիչ ձայն դատական իշխանության ձևավորման հարցում։

Սաքունցը մի քանի համակարգային խնդիրներ է տեսնում նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ սոցիալական, տնտեսական իրավունքների հարցերով ՍԴ դիմելու իրավունքի ճանաչումը թե՛ քաղաքացիների և թե՛ ՄԻՊ-ի կողմից։

«Տեղական ինքնակառավարման և հատկապես տեղական հանրաքվեի ինստիտուտի ամրապնդման վերաբերյալ կան մի քանի համակարգային խնդիրներ, որոնց նոր Սահմանադրությունը պետք է լուծումներ տա։ Ավելորդ է խոսել, որ քաղաքական կայուն մեծամասնություն հասկացութունը ընդհանրապես պետք է հանել, բացառել դա։ Գործող Սահմանադրությունը պետության զավթումը ամրագրող Սահմանադրություն է, որը ես որակել եմ որպես պերմանենտ ճգնաժամերի Սահմանադրություն, որովհետև այն ոչ թե միտված է խնդիրներ լուծելու, այլ խնդիրների լուծումները սահմանափակելու։ Մենք դրան ականատես եղանք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս Սահմանադրությունը պետության զավթման Սահմանադրություն է, որի հիմքում ընկած է մեկ քաղաքական ուժի կայուն իշխանությունը՝ անկախ իրավիճակի փոփոխությունից։ Հենց դրանով է պայմանավորված այն, որ պարբերաբար ճգնաժամեր են առաջանում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր պետք է լինեն Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում, որպեսզի գործընթացը վստահություն վայելի, մեր զրուցակիցը նկատեց, որ մասնագիտական հանձնաժողովից բացի՝ պետք է լինի նաև Սահմանադրական փոփոխությունները մշակող կամ ընդունող հանձնաժողով, որի կազմը պետք է լինի ներկայացուցչական՝ լինեն քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչներ։ «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մասնագիտական հանձնաժողովի ձևաչափը, որը կիրառեց Սերժ Սարգսյանը, չպետք է կրկնվի»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Նշենք, որ տարեվերջին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումներից՝ նշել էր, որ դրա շրջանակներում կատարվող փոփոխությունները վերաբերելու են նաև Սահմանադրական դատարանին։ «Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, ու չի բացառվում, որ Մայր օրենքում փոփոխությունները կարող են ուղղված լինել նաև դրա հաղթահարմանը։ Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։ Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան է։ Եվ, այո, մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը պետք է կայացնի ցավոտ որոշումներ, ինչը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի։ Բայց Սահմանադրական դատարանը երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,- հայտարարել էր նախարարը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե նման գործընթաց է նախաձեռնվում, ապա այն պետք է հեղափոխական լինի։ Հեղափոխական պետք է լինեն թե՛ մասնագիտական հանձնաժողովի կազմը և թե՛ առաջարկվող փոփոխությունները, որոնք արմատական պետք է լինեն:

«Մասնագիտական հանձնաժողովի կազմը պետք է լինի կայուն հեղափոխական, որպեսզի կարողանա փոփոխություններ մտցնել գործող խայտառակ Սահմանադրության մեջ, որը փաթաթեցին ժողովրդի վզին։ Ոչ թե պետք է սահմանադրական բարեփոխումներ լինեն, այլ պետք է նոր Սահմանադրություն ընդունվի։ Հեղափոխությունից հետո վեկտորները փոխվեցին, և պետք է նոր նշաձողեր սահմանել, ու դրան համապատասխան առաջընթաց ապահովող Սահմանադրություն պետք է ունենանք։ Այլ տարբերակով առաջընթացի հնարավորություն ուղղակիորեն չկա»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում