Եղվարդի ծննդատան աշխատողներին պետք է հերոսի կոչում տալ, ոչ թե փակել ծննդատունը. Ի՞նչ է արել պետությունը այս 30 տարվա մեջ Եղվարդի հիվանդանոցի համար, որ հիմա փակում է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց եղվարդցիներից մեկը:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Մինչեւ հիմա չհասկացա՞ք, որ Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է: Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում, հանեք ռադ արեք: Ո՞վ է տեսել, 15 հազար բնակչություն ունեցող Եղվարդի ծննդատունը, որ 20 գյուղի է սպասարկում, բռնեն ծննդատունը փակեն: Փաշինյանը չի տեսնո՞ւմ, որ իր կողքը բոլորը դավաճաններ են: Ես ուզում եմ, որ իմ եղվարդցին ծննդաբերի իր քաղաքում, ես էլ ուրախանամ: Սենց էլ ուզում եք ժողովրդին 5 մլն դարձնե՞լ: մանկատները փակեցին, էսօր ծննդատները, վաղն էլ գործարանները»,-ասաց նա: