Լուրեր
Ներկա իրավիճակը Հայաստանի անվտանգության հարցն է, ոչ թե Փաշինյանի ընտանիքի
  • 13:00
  • 2020-01-14
  • Դիտումներ՝ *

Վարչապետ նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի դեմ ուղղված քարոզչական հարձակումների մասին հրապարակումները նորից օրակարգ են բերել տեղեկատվական անվտանգության, մանիպուլյատիվ, կեղծ լուրերի տարածման և քարոզչության ու հակաքարոզչության խնդիրները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը զուտ քարոզչությունը չէ, այլ շատ ավելի խորքային է. ներկա իրավիճակը Հայաստանի անվտանգության հարցն է:

«Խնդիրը միայն վարչապետի ընտանիքին չի վերաբերում… Տարածված ապատեղեկատվությունը, որը կրել է սիստեմատիկ բնույթ, վերին աստիճանի վտանգավոր է ոչ միայն կոնկրետ անձի կամ ընտանիքի համար: Միանգամայն հասկանալի է, որ այդ սկանդալային բացահայտման հետ կապված աղմուկը մեծ պետք է լիներ և ռեակցիաները որոշ դեպքերում սպասելի են, որոշ դեպքերում՝ անսպասելի: Սա հանրային անվտանգության խնդիր է, միայն վարչապետի ընտանիքի հարց չէ, սա բոլորի անվտանգությանը վերաբերող մի խողովակի, գործիքի մասին է, որի անունն է ԶԼՄ:

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ այս կամ այն ժողովրդավարական ինստիտուտներում՝ կլինի դա ԶԼՄ, թե ՀԿ, տեղավորվել են տարբեր խմբեր, որոնք իրականում թիրախավորում են ժողովրդավարական արժեքներն ու ազատությունները… Ըստ էության՝ գործ ունենք սիստեմատիկ կերպով գործունեություն ծավալող կամպանիայի հետ, որի թիրախը միայն վարչապետը և նրա ընտանիքը չեն եղել»:

Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ապատեղեկատվությամբ արդեն վարկաբեկում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում այլոց իրավունքները և
խոսքի ազատության տակ տեղավորում են ազգային անվտանգությանը վնասող կեղծ տեղեկություններ:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *