Ավիաաղետի հետևանքով զոհված Կանադայի քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող Է տևել մի քանի ամիս: Այս մասին հայտարարել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
«Դա ամենկարևոր հարցերից մեկն Է, որն ինձ տալիս Էին զոհվածների ընտանիքները: Նրանցից շատերի համար դա կապված Է կրոնի հետ. իրենց հարազատներին թաղել հնարավորինս շուտ: Ցավոք, նման իրավիճակներում մենք կարող ենք խոսել շաբաթների և նույնիսկ ամիսների մասին», – նշել է նա:
Թրյուդոն նաև հիշեցրել Է, որ կանադացի դիվանագետների խումբն արդեն ստացել Է իրանական այցագրեր և ժամանել Է Թեհրան՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու 57 զոհված կանադացիների հարազատներին: