ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չինական Huawei-ի կապի ենթակառուցվածքը նույնքան վտանգավոր է, որքան ԽՍՀՄ-ում արտադրված ծրագրերը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում:
Նրա խոսքով, չպետք է թույլ տալ Huawei-ին 5G ցանցեր ստեղծել, քանի որ դա հսկայական ռիսկեր է պարունակում անվտանգության և մասնավոր տեղեկատվության տեսանկյունից:
Պոմպեոն կարծում է, որ Huawei-ի միջոցով Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տեղեկատվության մուտք կունենա: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ գաղտնի տվյալները փոխանցվեն այնպիսի տեղեկատվական կառույցի, որին «չի կարելի վստահել»: