Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

ԶՈւ-ում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱՎԳ հայտարարությունը

Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել։

Գրասենյակի հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետևյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:

Ներկայացնելով դիտարկումները՝ դատախազի խորհրդականը նշել է. «ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»:

Զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից հաշվարկվում են զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, և որևէ պատճառաբանություն ընդունելի չի կարող լինել մահվան դեպքերի մասին չհայտնելու համար, որոնք արձանագրել ենք բազմիցս:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ներկայացնում ենք 2010-2019 թթ. տեղի ունեցած մահացությունները՝ ըստ Կազմակերպության և պաշտոնական և այլ ոչ պաշտոնական տվյալների.

Առնվազն 5 դեպքի վերաբերյալ 2019 թ․-ին հրապարակում չի եղել:

Ինչ վերաբերում է մահացությունների պատճառներին՝ կարող ենք փաստել, որ 2019 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում նախորդ տարվա համեմատ ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 22 %-ով:

Ըստ առանձին պատճառների՝ պատկերը հետևյալն է. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը՝ 3-ով (43%-ով), դժբախտ պատահարները՝ 5-ով (29%-ով), ավտովթարները նվազել են 2-ով (12%-ով), ինքնասպանությունները՝ 1-ով (9%-ով), առողջական խնդիրների և սպանությունների, այդ թվում՝ դիտավորյալ և զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացությունների թիվը մնում է անփոփոխ:

Հրադադարի հետևանքով մահացության ամենաքիչ թիվը գրանցվել է նաև 2013 թվականին /հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր՝ 5, ինքնասպանություններ՝ 8, սպանություններ՝ 5 /, այդ թվում՝ դիտավորյալ և զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, ավտովթարներ՝ 4, առողջական խնդիրներ՝ 4, ականի պայթյուն՝ 1, դժբախտ պատահար՝ 1, անհայտ պայմաններում մահացություն՝ 2: 2011 և 2014 թվականների դեպքերը տե՛ս աղյուսակ 2-ում/:

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաև 2011, 2013, 2014 թվականներին։

Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի և սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման և անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որևէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման և զինված ուժերի նկատմամբ արդյունավետ քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, և մահվան դեպքերի պատճառների վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձևակերպված և չկատարված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում