Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձևության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել է իր Instagram-օգտահաշվում:
Գովազդային արշավը նվիրված է ինտերնետի ուժին: Լուսանկարներից մեկում Լոպեսը կեցվածք է ընդունել բրենդի՝ խորը կտրվածքով կարճ, կարմիր գույնի մինի-զգեստով, մյուսում՝ լայն լանջաբացվածքով սև կոստյումով: Նրա կերպարը լրացնում են խոշոր ոսկյա զարդերը:
Երգչուհու հետ միասին նկարահանումներին մասնակցել է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները: Լոպեսի հրապարակումները մեկ օրում հավաքել են երկու միլիոնից ավելի լայք և 20 հազար մեկնաբանություն:
https://www.instagram.com/p/B7MFuJiJisx/?utm_source=ig_embed