Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Չկա ու չի լինի, քանի դեռ հեղափոխությունից հետո բաց է կարևոր հարցերից մեկը

Ակնառու է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտը բացարձակապես չի համապատասխանում այն իրողություններին, որ տեղի են ունենում Հայաստանից դուրս և ծավալվում են նաև մեր անմիջական հարևանությամբ կարևորագույն ռեգիոնում՝ Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, այստեղ, թերևս, փոքր-ինչ կենցաղայնացված կարող ենք ասել՝ իսկ ներքաղաքական դաշտ կա՞, որ համապատասխանի կամ չհամապատասխանի միջազգային իրողություններին կամ պարզապես քաղաքականություն հասկացության ամբողջ ծավալին: Հայաստանում ներքաղաքական դաշտ չկա և լինել չէր կարող՝ այն պարզ պատճառով, որ չկար դրա շարժառիթ, պատճառ:

Ներքաղաքական դաշտ լինում է այնտեղ, որտեղ կա մրցակցություն, այդ մրցակցության միջոցով իշխանության գալու հնարավորություն:

Հայաստանում դա չի եղել առնվազն քառորդ դար, հետևաբար, այդ քառորդ դարի ընթացքում առերևույթ ունենալով գոյության, առկայության բազմաթիվ ձևեր, գործնականում, խորքային իմաստով Հայաստանում քաղաքական դաշտ, ներքին քաղաքական կյանք գոյություն չի ունեցել: Ներկայումս Հայաստանում հանրությունը կանգնած է ոչ միայն նախահեղափոխական ժամանակաշրջանում, գործնականում անցնող առնվազն քառորդ դարում նենգափոխված, խեղված կառավարման համակարգի հետևանքների, տնտեսական խնդիրների, կուտակված և լուծում չստացած հիմնահարցերի հետևանքը վերացնելու հրամայականի առաջ: Հանրությունը ներկայումս կանգնած է նաև հենց քաղաքական դաշտի բացակայության, քաղաքականություն երևույթի հիմնահատակ իմաստազրկման հետևանքի առաջ: Այժմ Հայաստանում տեղի ունեցողը, որն առերևույթ դարձյալ պարունակում է ներքին քաղաքականության ձևեր, սակայն բովանդակային իմաստով գրեթե դատարկ է, իրականում նոր քաղաքական դաշտի ձևավորում էլ չէ:

Որովհետև նոր քաղաքական դաշտի ձևավորումից առաջ դեռ պետք է ձևավորվի նոր քաղաքական դաշտում լինելու, քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը, շարժառիթային դաշտը, միջավայրը, համակարգը: Առայժմ Հայաստանում գերիշխում են այլ շարժառիթներ: Ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ շարժառիթներից: Ավելին, այստեղ նույնիսկ հարկ է նկատել, որ դրանք Հայաստանի հանրությանը երբևէ ծանոթ էլ չեն, քանզի, որպես այդպիսին, քաղաքականության պատմություն մենք գրեթե չենք էլ ունեցել, առնվազն պետականության՝ մեր ինքնիշխան պետականության շրջանակում քաղաքականության պատմություն:

Ո՞րն է նոր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը: Այդ խնդրի հանրայնորեն ձևակերպումից է կախված նաև, թե մենք, ի վերջո, ինչպիսի ներքաղաքական դաշտ կունենանք դրա արդյունքում, և ինչպիսի ներքաղաքական պատմություն կձևավորվի արդեն ավելի երկարաժամկետ ապագայի համար: Առայժմ, եթե, այսպես ասած, քաղաքականությունը նախկինում դիտարկվում էր լոկ իբրև տուն պահելու միջոց, հեղափոխությունից հետո մի կողմից դիտարկվում է այդպիսին՝ շարունակվում է դիտարկվել, մյուս կողմից էլ նաև որպես կուտակված տների և ունեցվածքի, ու նաև անձնական ազատության պահպանման միջոց: Ավելին՝ որպես շարժառիթ, մոտիվացիա, հանրայնորեն ձևակերպված դեռևս չկա, հետևաբար չկա ու չի լինի քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում