«Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած հոդվածի մասով քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՔՊ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է հովանավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ արշավը: