Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Փորձում են թաքնվել անձեռնմխելիության հետևում. ՍԴ հարցը դարձրել են «բոլոլա»

Այսօր մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրավիրվել է ՀՔԾ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստ, և չի հասցրել տեղեկանալ մամուլի հրապարակումների մասին: «Միակ բանը, որ կարող եմ նշել, հետևյալն է՝ բոլոր կողմերը պետք է հարգեն Սահմանադրական դատարանի մասին այն դրույթը, որ բոլոր քննչական գործողությունները, որ կարող են կատարվել ՍԴ դատավորի նկատմամբ, պետք է հնարավորինս այնպես իրականացնել, որ չտուժի ՍԴ-ի և դատական իշխանության հեղինակությունը: Պետք է խնայենք դատական իշխանությանը»:

Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ առկա է ճգնաժամ: «Իրավիճակը բարդ է, բնականոն հունով չեն ընթանում սահմանադրական գործընթացները: Կարծում եմ՝ սա ՍԴ ներսում առկա ներքին խնդիր է, ճգնաժամի երկու նժարներին ՍԴ դատավորներն են»,- նշեց Վ. Վարդանյանը՝ հավելելով, որ առկա խնդրի լուծմամբ առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն ՍԴ դատավորները:

Քրեական գործ է հարուցվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի նկատմամբ, և նա հրավիրվել է ՀՔԾ, այժմ նա որպես ՍԴ նախագահ փորձում է օգտվել անձեռնմխելիության նորմից: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ անձեռնմխելիության հաղթահարումը ընթացակարգային նորմ է, և գործող Սահմանադրությամբ նախատեսվում է գործառութային անձեռնմխելիություն: «Տվյալ պարագայում արարքը ենթադրաբար (անմեղության կանխավարկածը պահպանենք) կատարվել է մինչև անձեռնմխելիության կարգավիճակ ստանալը… Ինչո՞ւ են փորձում թաքնվել անձեռնմխելիության հետևում: Այս հարցը բարդացնելը, «բոլոլա» դարձնելն անհասկանալի է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում