ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Ծիծեռնակաբերդում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱԺ մի շարք գործընկերներիս հետ հարգանքի տուրք մատուցեցինք 30-ամյա վաղեմության Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ։ Շուրջ 6 օր տևած վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ տեղահանվեց Բաքվից։
https://www.facebook.com/babajanyana/posts/2996915477005826?__xts__[0]=68.ARASAZZowiCVAd_99MNHWxlYCNj54s0T2-igfP9aBalxS-TLdvE4k995rpXJELMx6ZbePZH1aZm3jg-q_CERWSzep5Q9ylMWNY5wdEma4WgGnv0–aniIYq5kWMwPNhquy9LOvl16zzD6xMEp0uqD0H66zA1NlmwIShOeA-Y2fH8Q6a4f6GhsCQLqnnMyVMTHyrzqq4lPd9U3C1nwLi40BVou_ShZ1CIbf-DlRISw2JHgvWU-xf42n8mWa8Mi9AfWocZOLVGLNWb_jt8Q6Qvh9MXT-_ExPqxD5Sc40IBUUpwo7su6nL1wbrDwG6-G9OwIQznHpqNHjq9hgBYmqLGcFbEZrdDbOJR2rQ4LHjMVrMr_zt0XeoZh05P2Y8&__tn__=-R