Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Այս ամենի հետևում երևում են հակահեղափոխության «ականջները». Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում

Աշխատանքային շաբաթը մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի սկանդալային հոդվածի շուրջ քննարկումներով։ Օրակարգում կրկին, մեծ հաշվով, վարչապետի և ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական հարաբերություններն են։ Պարզվում է՝ նախկինում վարչապետի և ԱԱԾ տնօրենի ընտանիքները եղել են անմիջական շփումների մեջ։ Հիմա ԱԱԾ տնօրենի անունը կապվում է վարչապետի ընտանիքի անդամների դեմ հակաքարոզչության կազմակերպման հետ։ Անկեղծ ասած, թեման արժանի էր անտեսման, եթե չլիներ այս ամենի թիկունքում թաքնվող հակահեղափոխության ուրվականը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը և իրավապաշտպան  Արթուր Սաքունցը:

«Խնդիրը հետևյալն է՝ ինչ դեր է ունեցել ԱԱԾ-ն Հայաստանի համար Հայաստանի Հանրապետության պատմության մեջ և ինչ դեր պետք է ունենա թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական և իրավական պետության հռչակման մասին հայտ ներկայացրած իշխանության պայմաններում: Եվ երկրորդ՝ ինչպիսին պետք է լինեն այն քայլերը, որոնք պետք է ուղղված լինեն ԱԱԾ-ի գործունեության համապատասխանեցմանը ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին: Իմ կարծիքով՝ այս հարցերը պետք է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեն»,- նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն նախկինում եղել է պետության զավթման գործիքներից, և այժմ համակարգային արմատական փոփոխություններն օրակարգային են:

«Այս ամենի հետևում երևում են հակահեղափոխության «ականջները»,- ընդգծեց Հայկ Սահակյանը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ԱԱԾ տնօրենը պետք է նշանակվեր համակարգից և նշանակվել է Արթուր Վանեցյանը, բայց մարդիկ պետք է վերափոխվեն. «Պետական ապարատի բոլոր գերատեսչություններում կան մարդիկ, ովքեր մի շարք ծառայություններ են մատուցել նախկին իշխանություններին հիմնականում ընտրությունների ժամանակ… Այս պարագայում մենք պետք է հույս ունենանք և աշխատենք պետական ապարատի այդ աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վերափոխվեն»: Պատգամավորը նաև հավելեց, որ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում իշխանության և քաղհասարակության նկատմամբ. «Արթուր Վանեցյանը՝ իր թիմակիցներով, քաղաքական դաշտում գործունեության հայտ են ներկայացնում, և փորձում են տեղեկատվական որոշակի հոսքերի մանիպուլյացիների միջոցով հասարակության մոտ ինչ-որ կերպար ձևավորել»:

Արթուր Սաքունցը նկատեց, որ Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ ներկայացրել է պաշտոնը թողնելուց հետո իր հայտնի հայտարարությամբ: Իրավապաշտպանի խոսքով՝ մինչ այդ Վանեցյանին հայտնի դեմք էր դարձրել իշխանությունը: «Համակարգում պետք է գործեն մեխանիզմները, ոչ թե դոսյեները,- ընդգծեց իրավապաշտպանը՝ կարևորելով հաշվետվողականության մեխանիզմը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում