Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ազգային հերոս Նժդեհն էր, Ազգալդյանն էր․․․ Քոչարյանը ինչ հերոս․ Ռուբեն Հախվերդյան

Յուրաքանչյուր սերունդ մտածում է, որ ինքն ավելի լավն է, քան նախորդ սերունդը, որ ինքն ավելի ուժեղ է և իր պոտենցիալն ավելին է, քան նախորդ սերնդինը: Դա բնական է, և հենց երիտասարդների այդ ամբիցիան է շարժիչ ուժը, որի շնորհիվ հեղափոխություն տեղի ունեցավ նաև մեր երկրում: Ի՞նչ են այսօր ուզում երիտասարդները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ի պատասխան այս դիտարկման և հարցի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ընդգծեց. «Արդարություն են ուզում: Եթե արդարություն չլինի, այլանդակ բաներ կկատարվեն…»:

Խոսելով չիրականացված սպասումներից՝ Ռուբեն Հախվերդյանը նշեց. «Ակնհայտ է, որ կան հանցագործներ, ժողովուրդը բողոքում է, թե ինչու են նրանց բռնում-բաց թողնում: Ըստ երևույթին՝ նրանց դատող դատավորներն էլ նույն համակարգից են, նույն կաշառակերները, սրիկաներն ու լափողներն են եղել, ո՞նց դատեն, եթե հանցակից են»: «Բարությանը պետք է պատասխանել բարությամբ, չարությանը՝ արդարությամբ»,- ընդգծեց Ռ. Հախվերդյան:

Պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ փոխվեց մեր հասարակության մեջ, Ռ. Հախվերդյանը նշեց. «Այն ճորտին, որ կար մեր սերնդի, մեզնից առաջվա սերունդների մեջ, պետք է ամեն օր դուրս հանենք մեր միջից, որովհետև սովետական մտածողությունը դեռ շատերիս մոտ նստած է՝ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել կամ եթե ասեմ, օգտակար կլինի, թե վնասակար: Ես փորձում եմ ասել այն, ինչ մտածում եմ: Իմ հույսը երիտասարդերն են, նրանք Սովետի այլանդակությունները չեն տեսել: Իսկ ինձ համար դեռ շատ բան չի փոխվել, որովհետև հիմա էլ ինձ ուղիղ եթերների չեն հրավիրում հեռուստաընկերություններում»

Անդրադառնալով սոցցանցերում առկա ագրեսիայի դրսևորումներին, Ռ. Հախվերդյանը նշեց. «Գիտեմ, որ կան արվեստագետներ, որոնք ծախված են, մե՛կ սրա կողմից են խոսում, մե՛կ նրա: Ծիծաղելի է ազգային հերոս համարել Ռոբերտ Քոչարյանին: Մենք ունեցել են ազգային հերոս Գարեգին Նժդեհ, ունեցել ենք հերոսներ Լեոնիդ Ազգալդյան, Ռազմիկ Վասիլյան, Մոնթե Մելքոնյան, Թաթուլ, Ջիվան, Դև… Ռոբերտ Քոչարյանը ո՛չ պատերազմին մասնակցել է, ոչ էլ… նա ինչ հերոս:

Քոչարյանի աջակիցները խոսում են ռևանշիզմի մասին, ինչը, ըստ մեր զրուցակցի, «ռուսների ծրագիրն է»: «Իմ կարծիքով՝ Նիկոլը ռուսների դրած մարդը չէ»,- նշեց Ռ. Հախվերդյանը՝ ընդգծելով նաև, որ անհրաժեշտության կա վերանայել հայ-ռուսական պայմանագրերը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում