Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Թեկուզ ջրհեղեղ, թե բացառապես պետություն. մտածել կարմիր գծի մասին

Հայաստանի ներքին կյանքը դարձյալ թեժացրել է վարչապետի և ԱԱԾ նախկին ղեկավարի միջև բանավեճը, որն այս անգամ ունի այսպես ասած՝ միջընտանեկան ձևաչափ: Իսկ ամեն ինչ սկսվել է «Հայկական ժամանակ» թերթի կայքում տեղ գտած տեղեկատվությունից, որ Արթուր Վանեցյանն է վարչապետի ընտանիքի դեմ մամուլի հրապարակումների պատվիրատուն, ընդ որում՝ ըստ թերթի, հնարավոր է դեռևս պաշտոնավարման շրջանից: Վանեցյանը հերքել էր, ու ծավալվել էր փոխադարձ հայտարարություններ նրա ու վարչապետի դստեր միջև: Տեղի ունեցողը դիտարկվում է ամենատարբեր ռակուրսներով, ամենատարբեր դիտանկյուններից, որտեղ ամենանվազը թերևս այն է, որի ուղղությամբ գուցե ամենակարևորն է: Ինչպե՞ս է այդ ամենը դիտվում Ազգային անվտանգության ծառայության դիտանկյունից, ինչպես են այդ ամենին հետևում ծառայության տարբեր ստորաբաժանումները, որոնք կատարում են պետական անվտանգության չափազանց կարևոր աշխատանքը չափազանց բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ թե ներքին, թե արտաքին առումներով: Ինչ կա առերևույթ: Նրանք տեսնում են, որ տեղի է ունենում բավականին թեժ, և բավականին կենցաղայնացվող բանավեճ մի կողմից Գերագույն գլխավոր հրամանատարի, մյուս կողմից՝ իրենց նախկին ղեկավարի միջև:

Երբ դիտարկվում է այդպիսի պատկեր, ապա առնվազն առաջանում է մի պարզ հարց՝ իսկ ի՞նչ կարող է լինել վաղը, երբ, ասենք, ներկայիս ղեկավարը դառնա նախկին: Կարո՞ղ է այդպիսի հարց առաջանալ ԱԱԾ որևէ մակարդակի պաշտոնյայի մոտ: Համաձայնեք, որ կարող է: Ի վերջո, ներկայումս նա տեսնում է, թե ինչ է կատարվում նախկին ղեկավարի պարագայում: Կարո՞ղ է առաջանալ մեկ այլ հարց. իսկ ո՞ւմ և ինչի՞ համար եմ ես աշխատում՝ ներկայիս ղեկավարի շահերի՞, երբ նա կդառնա նախկին, թե՞ պետության և հանրության անվտանգության համար: Երկու, թերևս, պարզ հարց, որ կարող է հուզել ԱԱԾ որևէ պրոֆեսիոնալի՝ տեսնելով այն, որ պրոֆեսիոնալ իրավիճակը, որ առկա է Արթուր Վանեցյանի պաշտոնաթողությունից հետո նրա հանրային գործունեության շուրջ: Եթե, իհարկե, դա միայն առերևույթ է ոչ պրոֆեսիոնալ վիճակ, իսկ խորքում այն բավականին պրոֆեսիոնալ և հմտորեն մտածված ու կառավարվող է՝ դեռ չհասնենք այնտեղ, թե ով, ինչի համար և որտեղից, ապա այստեղ, թերևս, գործ ունենք իրապես բավականին մեծ հմտությամբ հրապարակ բերվող տեսարանների հետ, որոնք թույլ են տալիս գուցե լուծել պետական անվտանգությանն առնչվող չափազանց նուրբ հարցեր, որոնց այլ կերպ՝ առանց ավելորդ տեսարանների լուծումը նոր իշխանության համար կարող է բարդ լինել նախկին իրողություններից եկող մի շարք թե ներքին, թե առավել ևս արտաքին հանգամանքների պատճառով:

Այդ պարագայում կմնա պարզապես բարձրացնել ձեռքերն ու խոնարհվել հմուտ աշխատանքի համար: Բայց, ի վերջո, ինչի՞ հետ գործ ունենք, ու ի՞նչ տրամադրություն է եղած պատկերն առաջացնում մարդկանց մոտ, որոնց գործը պետության անվտանգության հանդեպ առանցքային պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալ ծառայությունն է: Հանգամանք, որի առաջ պետք է չափազանց մեծ պատասխանատվություն ցուցաբերեն բոլոր նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները՝ անձնական, խմբային, քաղաքական ինչ շահ էլ նրանք հետապնդեն: Այստեղ կա կարմիր գիծ, որն անցնելու իրավունք չունի ոչ ոք, և անցնողը միաժամանակ պետք է տա իրավական պատասխան: Խնդիրն ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից, որովհետև այդ կարմիր գծի հարցում թե՛ հայաստանյան հանրությունը, թե՛ հայկական պետականությունը ունեն ընդհուպ մշակույթի ձևավորման խնդիր: Բանն այն պարզ իրողությունն է, որ ազգային անվտանգության կառույցները երրորդ հանրապետության նախորդ փուլում գործնականում ասոցացվել են ոչ թե պետության ու պետականության, այլ ընդամենը օրվա քաղաքական իշխանության հետ: Դա ունեցել է իր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառները, վերածվելով մտածողության և պետական արժեհամակարգի քայքայիչ մի փակ ցիկլի: Հեղափոխությունից հետո իրավիճակը այդ խնդիրը հաղթահարելու դրական մեծ հնարավորություն էր, ինչը, սակայն, կարող է զգալի հարվածի տակ հայտնվել այն ամենով, ինչ տեղի է ունենում ԱԱԾ պետի պաշտոնանկությունից հետո: Կրկնենք, այստեղ սև-սպիտակից դուրս առաջին հերթին պետք է դիտարկել կարմիրը՝ կարմիր գիծը, այն պետք է դիտարկեն բոլորը, սեփական «կյանքից» հետո ոչ թե ջրհեղեղ, այլ պետություն տեսնելու ներքին կոդեքսով, և ավելին՝ ոչ թե սեփական «կյանքից» հետո, այլ դրանից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում