«Թե՛ վարչապետը, թե՛ վարչապետի ընտանիքն ակնհայտորեն թիրախավորված են: Թե քանի հոգու կողմից են թիրախավորված, կամ ովքեր են կազմակերպում այդ ամբողջ գործընթացը, չեմ կարող ասել, քանի որ ինքս փաստերի, ցավոք, չեմ տիրապետում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ինչ վերաբերում է Մարիամ Փաշինյանի արձագանքին, ապա, նրա խոսքով, Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի հայտնել իր տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ: