Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Ոստիկանությունն ավելի էֆեկտիվ է դառնում. ՈՍ քրեական հետախուզության և 6-րդ վարչությունների միավորումը դրական է

ՀՀ ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին  հաստատեցին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են կատարվել համակարգում։ Մասնավորապես,  ոստիկանապետի հրամանով լուծարվել են Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները, և մեկ այլ հրամանով նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, իսկ վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը։

Տարիներ շարունակ ոստիկանությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին բարձրաձայնող Դանիել Իոաննիսյանը ողջունում է  այս փոփոխությունը։ Նրա խոսքով՝ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն ու կազմակերպված հանցավորության կամ, ինչպես ընդունված է  ասել, 6-րդ վարչությունը համանման ֆունկցիաներ ունեին, և նրանց միավորմամբ քրեական ոստիկանություն ստեղծելը ամբողջությամբ հարիր է արևմտյան  կամ առհասարակ ժողովրդավարական պետություններին:

«Սա բարձրացնում է  արդյունավետությունը հենց կազմակերպված և ծանր հանցավորության դեմ պայքարի հարցում։ Ոստիկանությունն ավելի էֆեկտիվ է դառնում։ Կիբերհանցագործությունների, կազմակերպված հանցավորության մասով ոստիկանության կարողությունները զարգացման կարիք ունեն, և այս փոփոխությունները շատ ողջունելի են, ինչպես նաև ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալը»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով. «Հանրապետությունում կան կազմակերպված հանցավորության խմբեր, և բոլորը գիտեն, որ էդ կրիմինալ խմբերը կան, բայց դրանց դեմ ոստիկանությունը չի կարողանում պայքարել։ Սա է այն իրողությունը, որը որ մենք ունենք ՀՀ-ում, և այդ իրավիճակը պետք է  փոխենք։ Այդ առումով ես այդ կառուցվածքային փոփոխությունները դրական եմ գնահատում։ Այս միավորումը նշանակում է կարողությունների մեկտեղում։ Այսպես ավելի էֆեկտիվ կլինի նաև տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցության առումով։ Պետք է, որ ավելի էֆեկտիվ լինի աշխատանքը։ Ես նման հույս ունեմ»։

Իոաննիսյանի խոսքով, սակայն, սա չպետք է զուտ ոստիկանոթւյան երկու գլխավոր վարչությունների միավորում լինի։ Պետք է նաև բովանդակային առումով միավորում լինի։ Հաջորդ քայլերը, ըստ Իոաննիսյանի,  արդեն ցույց կտան՝ արդյունավետությունը կբարձրանա՞, թե՞ ոչ։

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս կառուցվածքային փոփոխություններին՝ նկատեց, որ կարելի էր երկու գլխավոր վարչությունների համարժեք ֆունկցիաները միավորել, բայց 6-րդ գլխավոր վարչությունը պահպանել. «Այդ վարչությունը, ցավոք սրտի, որը նախկին իշխանության ժամանակ դարձել էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ  քաղաքական պատվերներ կատարող մի մարմին, կարելի էր մաքրել, գործառույթները խմբավորել, բայց տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ֆունկցիան շատ ավելի օգուտ կտար հատկապես այս ժամանակ, երբ կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում։ Ես ոստիկանությունում բարեփոխումները այլ կերպ էի պատկերացնում»,- ասաց Աբրահամյանը։

Առհասարակ, մեր զրուցակցի խոսքով, բարեփոխումները անհրաժեշտություն են ոչ միայն  ոստիկանությունում, այլև իրավական համակարգում առհասարակ. «Դատարաններում այդ պրոցեսն արդեն տապալված է, դրա համար դրանից չեմ ուզում խոսել, բայց  իրավական համակարգում, որոնք իրականացնում են ներքին և արտաքին անվտանգությունը, որի մեջ ես ներառում եմ նաև ԱԱԾ-ն, դրանք արմատական փոփոխությունների կարիք ունեն։ Միայն ոստիկանությունը չէ։ ՊԵԿ-ը իր քննչական կառույցն ունի, ԱԱԾ-ն իր քննչականն ունի, ՀՔԾ-ն անհասկանալի կառույց է, Քննչական կոմիտեն՝ մյուս կողմից։ Սրանք ջլատված ուժեր են, ավելորդ հաստիքներ, ոչ նպատակային աշխատանք։ Վերանայումները, բարեփոխումներն ամբողջական բլոկով պետք է լինեն։ Բայց հենց իշխանությունը փոխվում է, խոսվում է բարելավումների, բարեփոխումների մասին, սակայն սովորաբար հակառակն է լինում։ Պետք է նկատել, որ չավարտված պատերազմ ունեցող երկրների դեպքում, ինչպիսին մենք ենք, մեծ պատասխանատվություն պետք է ունենալ այս կառույցնրի նկատմամբ»,- ընդգծեց Սուրեն Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունում սպասվող բարեփոխումների մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել էր դեռ անցած տարեվերջին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով  համաժողովի ժամանակ։ Նա նշել էր, որ առաջիկայում ՀՀ ոստիկանությունում բարեփոխումներ են սպասվում։ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ արդարադատության նախարարությունը ստանձնել է քաղաքական հանձնառություն՝ աջակցելու Հայաստանում ոստիկանության բարեփոխումներին: Այդ նպատակով  առաջիկայում կմշակվի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ռազմավարություն, որն ուղղված կլինի Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, այդ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացմանը և այլն:

«Մեր կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հավակնոտ դատական ​​բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն: Մենք հավատում ենք, որ որպես կառավարություն՝ ունենք մեծ հնարավորություն մեր ժողովրդի վստահությունը փոխակերպելու ուժեղ ինստիտուտների կայացմամբ, օրենքի գերակայության ամրապնդմամբ, անվտանգության ապահովմամբ և ներառական ու պատասխանատու հասարակության կառուցմամբ: Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը»,-  ասել էր  նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում