Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար. Խամենեիի ներկայացուցիչ

Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այդ մասին հայտարարել է «Ալ Ղուդս»-ում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին:

«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,-հունվարի 13-ին նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չէ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ է լուծելու»:

Իրանում դիմադրության ճակատ են անվանում բոլոր դաշնակիցներն ուժերը տարածաշրջանում, որոնց խնդիրը «համաշխարհային իմպերիալիզմին» դիմակայելն է:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել Է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում