«Փաշինյանի իշխանությունն ավելի շատ տապալում են յուրայինները: Ես Վանցյանին հեռակա կարգով գիտեմ, բայց երբեք իր մասին այն կարծիքին չեմ, որ նա կուզենար իշխանություն տապալել: Ես իրեն իբրև այդպիսին չեմ ընդունել, չեմ ճանաչել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանի կադրերի գործողությունները անխոհեմ են, անհեռատես, չկա որևէ ծրագիր, իրենք են ավելի շատ վնասում Նիկոլ Փաշինյանին: