Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

«Թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև». ի՞նչն է մտահոգել Պարգև սրբազանին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։

Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար: «2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետության նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծու առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։ Հանդիպմանը ներկա են եղել մինչ այժմ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նաև՝ անհատ գործիչներ՝ Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանը, «Ազատ հայրենիքից» Արթուր Թովմասյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, նաև՝ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։

Խոսելով հանդիպման մասին՝ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, երբ Պարգև սրբազանը ինձ զանգահարեց և հրավիրեց, ես մտածեցի՝ ամանորյա տոնակատարություն է։ Գնացինք, պարզվեց, որ Պարգև սրբազանը կոչ ունի քաղաքական ուժերին ու գործիչներին։ Որևէ կերպ չեմ մեկնաբանի. եթե սրբազանը ինչ-որ անհանգստություն ու մտահոգություն է տեսնում՝ իր  խնդիրն է, ու ես չեմ փորձի դա մեկնաբանել»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ինքն այդ կոչի տակ չի ստորագրել, նշեց՝ դրա իրավասությունը չուներ. «Որովհետև մեր կուսակցությունում որևէ բանին միանալուց առաջ նախ քննարկում է տեղի ունենում, համաձայնեցվում  է, և հետո նոր որոշում կայացվում»։

Արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Պարգև սրբազանի նախաձեռնությանը՝ ասաց. «Ես կուզենայի այդ հանդիպումը ոչ քաղաքական հարթության մեջ գնահատել՝ ավելի շատ ինչ-որ իմաստով հոգևոր միասնությանն ուղղված հանդիպում էր։ Ինչքանով մամուլից տեղեկացանք՝ Պարգև սրբազանի խոսքում քաղաքական ենթատեքստ, քաղաքական շեշտադրումներ չկային։ Ավելի շատ Արցախի թեմի հոգևոր առաջնորդի անձնական նախաձեռնությունն է, որպեսզի սպասվող քաղաքական մրցակցությունը դուրս չգա Արցախին յուրահատուկ ավանդույթների շրջանակներից։ Ահա այսպիսի  գնահատական կարող եմ տալ։ Որևէ լարվածություն այս պահի դրությամբ չկա, ընթանում է ընտրությունների նախապատրաստական փուլը, օրենքով սահմանված քարոզչության ժամկետը դեռ չի եկել, և պարզ է, որ ընդհանուր հոգևոր մթնոլորտը պահելու և Արցախում ձևավորված ավանդույթներից չշեղվելու հորդոր էր»։

Ըստ Աթանեսյանի՝ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ։ Հարցին, թե ինչու Պարգև սրբազանը նման նախաձեռնությամբ հանդես եկավ հենց այդ ընտրություններից առաջ, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Գիտեք, նախկինում այսպիսի իրավիճակ չի եղել։ Եթե խոսքը վերաբերում է նախագահի ընտրություններին, ապա դրանք եղել են կանխատեսելիության տիրույթում, տեսակետների ու թեկնածուների այսպիսի բազմազանություն չի եղել։ Ըստ երևույթին  այս իրավիճակն է դրդել, որպեսզի Պարգև սրբազանը նման հանդիպում կազմակերպի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրավիճակը կմնա կառավարելի, նախագահի թեկնածուները հայտարարում են, որ միմյանց նկատմամբ պետք է պահպանեն քաղաքական կոռեկտությունը. «Ժողովրդին կներկայացնեն իրենց ծրագրային հիմնադրույթները, և ըստ այդմ էլ՝ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը՝ մանավանդ որ գործող իշխանությունը կարող է, ընդունակ է և, համոզված եմ, ցանկություն ունի, որ տեղի ունենան ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրություններ։ Գրեթե համոզված եմ, որ Արցախում իրավիճակը չի շեղվի ընդհանուր քաղաքակիրթ մթնոլորտից, ու մենք կունենանք նորմալ ընտրություններ»։

Քաղաքագետն ընդգծում է, որ առ այս պահը գործող իշխանությունը թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու քայլ կամ հայտարարություն չի արել: «Կարծում եմ, որ դա ճիշտ դիրքորոշում է, որովհետև իշխանությունը ընտրությունների օրինականության, արդարության, ազատության, թափանցիկության հիմնական երաշխավորն է։ Այդ իսկ պատճառով իշխանությունը նախագահի բոլոր թեկնածուներին հնարավորություն է տալիս դրսևորվելու՝ ազատորեն հարաբերվելու ամբողջ ընտրազանգվածի հետ։ Թե նախապատվությունն ում կտրվի՝ պարզ կդառնա քվեարկության օրը»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում