Իրանի ոստիկանությանը մեղադրել են ցուցարարների վրա կրակ բացելու մեջ: Երկրում բողոքի ցույցերը սկսել են այն բանից հետո, երբ Թեհրանը 3 օր թաքցնում էր Boeing 737-800 օդանավի վթարի իրական պատճառը: Բրիտանական Daily Mail-ը մի քանի տեսանյութեր է հրապարակել:
Տեսանյութում երեւում է, որ ցուցարարները հավաքվել են արյան մեջ պառկած մարդու կողքին: Հրատարակությունը նշում է, որ ցուցարարների մեջ զինված տղամարդու են նկատել: Պարզաբանվում է, որ տղամարդը իշխանական խմբավորման անդամ է: Տեսախցիկները նաեւ նկարահանել են փողոցի մյուս մասը, որն արյունոտ է եղել:
Նույն ժամանակ Թեհրանի ոստիկանապետը հերքել է ակցիայի մասնակիցների վրա կրակելու մասին լուրը, հաղորդում է Reuters-ը: