Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Փաշինյանը Վանեցյանին սարքել էր կինոյի տղա․ ժամանակը ցույց տվեց՝ Սերժ Սարգսյանի գեներալներով հնարավոր չէ կառուցել Հայաստան

«2018թ. հեղափոխությունից հետո քաղաքական իսթեբլիշմենթից հեռացված քաղաքական ուժերի սատելիտները շարունակեցին մնալ նոր քաղաքական իշխանությունում, և նոր քաղաքական իշխանությունն էլ, այսպես ասած, «փափուկ ուժի» քաղաքականություն վարելով՝ չփորձեց դրանք ամբողջությամբ արմատախիլ անել, ուստի բնականաբար այդ ուժերի մոտ առաջացան հույսեր, նկրտումներ, որ հնարավոր է ինչ-որ փուլից հետո ռևանշի կամ այլ քայլերի իրագործման միջոցով հասնել իշխանության՝ տապալելով Փաշինյանի կառավարությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու կոշտ հայտարարություններին չհաջորդեցին նույնքան կոշտ իրավական քայլեր:

Նա հիշեցրեց, որ պուտչիստների մասին Փաշինյանի վկայակոչումն արվել է դեռևս նախորդ տարի Լոս Անջելեսում. «Սակայն միայն այդպիսի փաստերի արձանագրումները բավարար չեն, և եթե առկա են այդպիսի մտահոգություններ և առավել ևս՝ փաստական հանգամանքներ, ՀՀ իրավասու մարմինները պարտավոր են ուղղակի իրավական գնահատական տալ: Ավելին՝ այստեղ հարց է առաջանում իրավական գնահատական չտալու կապակցությամբ. կա՛մ այդպիսի տեղեկություններն արվում են զուտ քարոզչական նպատակներով, և դրանց տակ որևէ փաստական, իրական հանգամանքներ չկան, կա՛մ չեն արվում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե մենք բռնել ենք իրավական պետության կայացման ճանապարհը, ապա ուղղակի պարտավոր ենք ամեն մի այդպիսի հայտարարության հետևից գնալու իրավական ուղիով՝ ցույց տալու հանրությանը, թե այդ հայտարարությունների հիմքում դրված փաստական տեղեկությունները հավաստի՞ են, թե՞ ոչ:

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը իսկապես զբաղված է «սատանայի կամ սատանաների» հայտնաբերմամբ, ապա հարցը պետք  է ուղղել ԱԱԾ-ին, թե ի՞նչ արդյունքներ կան «սատանային» հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց Նորայր Նորիկյանը:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին՝ փաստաբանն ասաց. «Այդ հոդվածում կան քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տեղեկություններ, և այդ տեղեկությունները ստուգելու և դրանց ստուգման արդյունքում համապատասխան քրեական հետապնդում իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազը կամ իրավասու այլ մարմիններ պարտավոր են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնել համապատասխան քայլեր՝ պարզելու համար, թե այդ հոդվածում մատնանշված տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը: Այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ Արթուր Վանեցյանը, Միքայել Մինասյանը և Արիկ Սաղաթելյանը ուղղակի ձեռնարկել են կամ փորձել են ձեռնարկել միջոցներ այլ եղանակով իշխանությունը Նիկոլ Փաշինյանից վերցնելու»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում