Եթե չեմ սխալվում, շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտներ: Այս մասին այսօր կայացած 2019 թ. արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հստակ թիվ չունեմ այս պահին, որովհետև թիվը գնալով ավելանում է: Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որ մշակույթ ստեղծենք»,- ասաց նա:
Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակելու են Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում լինել: