Լուրեր
Մեզ անհրաժեշտ է կայուն Իրան․ Էմմա Բեգիջանյան

«Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն ավելի սրեց իրանա-ամերիկյան փոխհարաբերությունները, այլև Միջին Արևելքը ընկղմվեց անորոշության մեջ»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ հավելելով, որ Սոլեյմանին ոչ միայն զորավար էլ, այլև ստրատեգ, և ըստ էության ոչնչացավ այդ զորքերի ստրատեգը:

Նրա խոսքով՝ թեև Իրանի պատասխան հարվածից հետո լարվածությունը մեղմվեց, սակայն միջնորդավորված պատերազմները բացառել չի կարելի, քանի որ Սոլեյմանիին համարում են Իսլամի հերոս:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերին և ուկրաինական ինքնաթիռի խոցմանը՝ իրանագետն ասաց. «Իրանում հասարակությունը սթրեսային վիճակում է, և յուրաքանչյուր կայծ հերիք է, որպեսզի բողոքի ցույցեր լինեն»:

«Հայաստանի շահերը պահանջում են Իրան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացում, որովհետև երկու երկրներն էլ մեր բարեկամներն են: Ես ասել եմ և կրկնում եմ՝ տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որի հետ մեր անվտանգության շահերը համընթաց են, հետևաբար Իրանի անկայունությունը մեզ վնաս է»,- ընդգծեց Էմմա Բեգիջանյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *