Փողոցների և մայթերի ձնամաքրման աշխատանքներն Արաբկիր վարչական շրջանում ընթացել են ողջ գիշեր։ Այս մասին հայտնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ֆեյսբուքյան էջը: Սառցակալումից խուսափելու նպատակով կատարվել և կատարվում են նաև աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
Վարչական շրջանի ղեկավարն անձամբ հետևել է ընթացքին։