«Մեղմ ասած, բավական դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան Միացյալ Նահանգների և Իրանի միջև՝ երկու երկրներ, որոնք Հայաստանի անվտանգության մեջ ունեն շատ կարևոր դերակատարում, և հերթական դիմակայությունը, որը շատերի համար անսպասելի էր, բավականին բարդ վիճակ ստեղծեց տարածաշրջանի և աշխարհի համար»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև այս զարգացումները թերևս սրանով չեն ավարտվի. «Միջնորդավորված պատերազմը, որը ընթացել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև, նորություն չէ: Սակայն արդյոք զարգացումները կթևակոխե՞ն նոր առճակատումների փուլ»:
Քաղաքագետը հավելեց, որ այս ամենին ավելացել են նաև Իրանի ներսում ընթացող զարգացումները, որոնք ակնհայտրորեն իրավիճակ են փոխում ոչ միայն այդ երկրի, այլև տարածաշրջանի համար. «Իրանը մնում է անհանգիստ և՛ արտաքուստ, և՛ ներքուստ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: