Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ճահիճ, որը կլանում է հայ ֆուտբոլիստներին. Փոխշահավետ, բայց վտանգավոր մեխանիզմը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պայմանագիր կնքեց ղազախական «Տոբոլի» հետ։ 2019 թվականի Ղազախստանի առաջնությունում այս ակումբը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Անկախ նրանից, թե որ ակումբ է տեղափոխվել Ավետիսյանը, նրա տրանսֆերը նշանակալի պետք է համարել։

Ավետիսյանը դասվում է ամենատաղանդավոր և հեռանկարային տեղացի ֆուտբոլիստների շարքին, ում հետ երկրպագուները շարունակում են մեծ հույսեր կապել։ Բայց արդյոք այս տրանսֆերը կարելի՞ է քայլ առաջ համարել Ավետիսյանի կարիերայում։ Հարցի պատասխանն ավելի քան պարզ է՝ ոչ։

Վերջին շրջանում Ղազախստանը դարձել է ֆուտբոլային մի ճահիճ, որն ուղղակի կլանում է հայ ֆուտբոլիստներին։ Ղազախստանում են հանդես գալիս մեր ազգային թիմի առաջատար ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը։ Շատ էր խոսվում, որ նշված երկու ֆուտբոլիստները տրանսֆերային պատուհանի ընթացքում կհայտնվեն կարգով ավելի բարձր առաջնություններում։ Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են հունական ԱԷԿ-ը, ՄԼՍ-ը ներկայացնող «Լոն Անջելես Գելեքսին»։ Նշվում էր նաև, որ Կամո Հովյաննիսյանն էլ ռուսական Պրեմիեր լիգայի որոշ թիմերի ուշադրության կենտրոնում է, բայց… Նրանց՝ Ղազախստանից ավելի բարձր ֆուտբոլային երկիր տեղափոխվելը կարծես չի ստացվում։

Ընդունենք, որ թե՛ Բարսեղյանը, թե՛ Հովհաննիսյանը և թե՛ Ավետիսյանը կարող են և արժանի են խաղալու նույն «Տոբոլից» կամ «Կայրաթից» ավելի ուժեղ թիմերում։ Որպեսզի իրավիճակն ավելի պատկերավոր ընկալվի, ներկայացնենք պարզագույն մի օրինակ։ 2018/2019 թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցեց նույն «Տոբոլի» հետ։ Մեր թիմը մրցակցի հարկ տակ 2։1 հաշվով պարտվելուց հետո Երևանում առավելության էր հասել 1։0 հաշվով և ղազախական թիմին դուրս թողել պայքարից։ «Փյունիկը» այս դիմակայությունում անհամեմատ ավելի ուժեղ էր թե՛ ցուցադրած խաղով և թե՛ ներուժով։ Այս հանդիպումից անցել է մոտ մեկուկես տարի, և թե՛ ղազախական ֆուտբոլում և թե՛ «Տոբոլում» ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ «Տոբոլն» ավելի ուժեղ է, քան «Արարատ-Արմենիան»։ Բնավ ոչ։ Հայաստանի գործող չեմպիոնը միանգամայն ավելի բարձր կարգ ունի։ Ստեղծված իրավիճակում Ավետիսյանի տեղափոխությանը գնահատական տալն իրականում դժվար է։

Ամիսներ առաջ մեր մեկ այլ երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը «Փյունիկից» տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչի»։ Ասել, որ այս ակումբը մի քանի գլուխ բարձր է «Փյունիկից», բնականաբար ճիշտ չի լինի։ Բայց Ռուսաստանի և Ղազախստանի բարձրագույն լիգաները գտնվում են միանգամայն տարբեր հարթություններում։ Ռուսաստանում խաղում են բազմաթիվ թոփ մակարդակի ֆուտբոլիստներ, և կա մեծ մրցակցություն։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ «Սոչիում» հայտնվելը Վարդանյանի համար քայլ առաջ էր, և այս ֆուտբոլիստի համար բացվել է նոր հորիզոն։ Ցավոք, նույնը չենք կարող ասել Ավետիսյանի մասին։

Այսօր մենք տեսնում ենք մի պատկեր, որն ավելի քան մտահոգիչ է։ Թե ինչու են մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից հայտնվում Ղազախստանում, կարծում ենք՝ պարզ է։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ղազախստանում պայմանները՝ հատկապես ֆինանսական առումով, անհամեմատ ավելի լավ են։ Ղազախական ակումբները կենտրոնացել են հենց հայ ֆուտբոլիստների վրա, որոնց տրանսֆերային արժեքը բավական ցածր է։ Ըստ էության գործում է փոխշահավետ մի մեխանիզմ, որը ամենևին էլ չի աշխատում հօգուտ հայ ֆուտբոլիստների և ընդհանրապես հայկական ֆուտբոլի։ Պետրոս Ավետիսյանին և մյուս ֆուտբոլիստներին բնականաբար մեղադրել չի կարելի։ Նրանք պրոֆեսիոնալ են և, բացի ֆուտբոլից հաճույք ստանալուց, պետք է գումար վաստակեն, այսպես ասած՝ ընտանիք պահեն։

Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք Ղազախստանում խաղալուց հետո տեղափոխվել են ավելի բարձր մակարդակ ունեցող լիգաներ։ Տիգրան Բարսեղյանը ուղղակի փայլուն մրցաշրջան է անցկացրել «Կայսարի» կազմում։ Նույնը կարելի է ասել նաև Կամո Հովհաննիսյանի մասին, որը «Ժետիսուի» առանցքային ֆիգուրներից մեկն էր։ Իրականում դժվար է ասել, թե ինչու այս ֆուտբոլիստները չհայտնվեցին ավելի ուժեղ թիմերում։

Իրականությունն այն է, որ Կամո Հովհաննիսյանը մոտ է «Կայրաթի», իսկ Բարսեղյանն այսօր պայմանագիր կնքեց Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» հետ։ Հանուն արդարության պետք է նշենք, որ «Աստանան», ի տարբերություն ղազախական մյուս ակումբների, անհամեմատ ավելի բարձր դիրքում է։ Այս թիմը տարիներ շարունակ մասնակցում է Եվրոպա լիգայի, նույնիսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլերին։ «Աստանայում» մեծ գումարներ են ներդրվում, և այս թիմը հանդիսանում է ղազախական ֆուտբոլի փայլող աստղը։ Հետևաբար, այս տրանսֆերը կրկին որոշակի վերապահումով հնարավոր է քայլ առաջ համարել նրա կարիերայում։ Ինչ վերաբերում է «Կայրաթին», ապա այս թիմը Ղազախստանի 2019 թվականի առաջնությունում դարձել է արծաթե փոխչեմպիոն՝ լարված պայքարում զիջելով «Աստանային»։

Ամեն դեպքում, կարծում ենք, շատերը կհամաձայնեն, որ շատ ավելի ցանկալի կլիներ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Բարսեղյանին տեսնեինք Հունաստանի, իսկ Հովհաննիսյանին՝ գոնե Ռուսաստանի առաջնությունում։ Նույնիսկ ավելի նախընտրելի կլիներ, որ Պետրոս Ավետիսյանը շարունակեր ելույթները նույն «Արարատ-Արմենիայում», որտեղ հայաստանցի ֆուտբոլիստներն առանց այն էլ շատ չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում