Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամուլսարի թնջուկը․ խնդիրը գնալով խորանում է․ «Պետք է պատրաստվել արբիտրաժային վարույթին»

«Դեռևս 2019թ-ի դեկտեմբեր 25-ին  «Լիդիան» ընկերությունը հայտարարել էր, որ ապացուցակում  է  տեղի ունենալու և դա մտնում է իրենց ֆինանսական  ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման, ընկերության առողջացման-խմբագրական)  մեխանիզմների մեջ, հետևաբար այդ ֆոնդային բորսայից դուրս մնալը կանխատեսելի էր։ Սա նշանակում է, որ «Լիդիան»-ը պետք է փորձի գտնել այլընտրանքային ֆինանսավորում՝ իրենց նախագիծն իրականացնելու համար։ Բնականաբար, սա «Լիդիան»-ի  համար բարենպաստ վիճակ չէ, բայց  միևնույն ժամանակ նրանք  հայտարարել են նաև Կանադայի դատարանից պաշտպանություն ստանալու մասին, հետևաբար պետք է սպասենք հետագա զարգացումներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արայիկ  Պապյանը։

Նշենք, որ Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020 թ-ի  փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու մասին։

Ինչպես տեղեկացնում է  բորսայի կայքը, սույն  որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է։

Հարցին՝  հնարավո՞ր է  այս ընկերությունը հայտնվի սնանկացման շեմին և ընդհանրապես կասեցնի  իր գործունեությունը, ինչի արդյունքում էլ  դադարեցվի  նաև  Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի իրականացումը, մեր զրուցակիցը  պատասխանեց․

«Շատ բարդ հարց է  և  ներկա  դրությամբ՝ դժվար է  կանխատեսումներ անելը․ ինչպես արդեն ասացի, «Լիդիան»-ը իր պաշտպանության համար դիմել է  կանադական դատարան և առաջին նիստը տեղի կունենա հունվարի 23-ին, իսկ մինչ այդ սնանկացման մասին խոսել չենք կարող, քանի որ իրենք պաշտպանված են կանադական դատարանի կողմից։ Եթե կանադական  դատարանը  չերկարաձգի այդ պաշտպանության ժամկետը, ապա «Լիդիան» ընկերությունը, բնականաբար, կկանգնի սնանկացման առաջ, որովհետև պարտատերերը կսկսեն մասսայաբար պահանջել իրենց գումարները։ Սա շատ ծանր վիճակի մեջ կդնի «Լիդիան»-ին, քանի որ այդ պարագայում նրանք, անշուշտ, կկանգնեն  սնանկացման առաջ, ինչպես նաև  կպառալիզացվի  արբիտրաժ  դիմելու նրանց հնարավորությունները։ Կարծում եմ, որ գրեթե ամեն ինչ կախված է կանադական դատարանի առաջիկա  որոշումից։

Ենթադրում եմ, որ այս պահի դրությամբ՝ պարտատերերի հետ բանակցություններ են  ընթանում, իսկ թե ինչ համաձայնության կգան՝ չգիտեմ, ուստի կանխատեսումներ անելը չափազանց բարդ է»։

Հատկանշական է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ իրենց ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար «մեղադրել» էր Հայաստանի ներկայիս կառավարությանը։

«Հայաստանի  համար  սա  ոչ մի լավ բան չի  նշանակում, քանի որ սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, որ կառավարության անգործությունը հանգեցրեց նման հեղինակավոր բորսայում ցուցակված Հայաստանի միակ, ուզում եմ կրկնել՝ միակ ներդրողի ֆինանսական նման ճգնաժամի և ապացուցակման։ Միտումնավո՞ր, թե՞ անփորձության հետևանքով, դա արդեն երկրի հեղինակության վրա բացասական ազդեցության տեսանկյունից էական չէ։ Ամուլսարի դեմ այս գործընթացը Հայաստանի  Հանրապետությանը վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել։ Ու Ամուլսարի նման ծրագրից, «Լիդիան»-ի նման ընկերության առկայությունից օգտվելու փոխարեն երկիրը, ոմանց քմահաճույքով, շարունակում է խրվել գնալով մեծացող խնդրի մեջ»,- մասնավորապես հայտարարել էր «Լիդիան» ընկերության գործադիր տնօրենը։

Այս համատեքստում Արայիկ Պապյանը ընդգծեց․

«Պետք է պատրաստվել արբիտրաժային վարույթին․ ըստ իս՝ «Լիդիան»-ը բավականին լավ պատրաստվում է և շատ մտածված ու կազմակերպված գործողություններ է իրականացնում։ Սա Հայաստանի ներդրումային պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ ներդրողը բավականին պատրաստված ձևով պաշտպանում է իր ներդրումները և այսքանից հետո մնում է սպասել արբիտրաժային վարույթին։ Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին նաև, որ իրենք փնտրում են ֆինանսական ռեսուրսներ արբիտրաժային դատարան դիմելու համար,  այսինքն՝ դա լինելու է երրորդ կողմի ֆինանսավորմամբ և իրականում ամենահավանական սցենարներից մեկը հենց սա է»։

Հիշեցնենք նաև, որ 2018 թ-ի կեսերից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը՝ բնապահպանական և շրջակա միջավայրի վրա հանքի բացասական ազդեցության մտահոգությունների պատճառով։ Բնապահպանները նշում են, որ հանքի շահագործումը կործանարար ազդեցություն կունենա Ջերմուկի վրա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում