Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության խոցված ինքնաթիռի համար, հայտնում է ISNA գործակալությունը:
«Կյանքումս երբեք այսքան չեմ ամաչել: Հավանաբար մենք սխալ ենք թույլ տվել, որը մեր բազմաթիվ հայրենակիցների մահվան պատճառ դարձավ: Այնուամենայնիվ, մենք դա առանց դիտավորության ենք արել, ներողություն ենք խնդրում», – հայտարարել է Սալամին Իրանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Հիշեցննք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Թեհրանի օդանավակայի մերձակայքում: Զոհվել բոլոր՝ 176 ուղևորները: