Իսպանացի Վիկտոր Սանչես դել Ամոն ազատվել է «Մալագա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից՝ համացանցում հրապարակված իր մասնակցությամբ ինտիմ տեսանյութի պատճառով: Այս մասին հաղորդվում է ակումբի կայքում:
Ակումբում նշել են, որ իրավիճակը վնասել է թիմի հեղինակությանը:
Տեսանյութում Սանչեսը ցույց է տալիս իր սեռական օրգանները: Տեսանյունյութը գողացվել էր մարզչի մեսենջերից և հրապարակվել համացանցում: Նա ուղարկել էր այն անձնական նամակում:
Հիշեցնենք, որ մարզիչը գլխավորում էր թիմը 2019-ի ապրիլից: Դրանից առաջ նա աշխատել է իսպանական «Ռեալ Բետիսի», «Դեպորտիվոյի», ինչպես նաև հունական «Օլիմպիակոսի» հետ: