Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Քողարկված կեղծարարության առաջընթացը

Արտահերթ թե հերթական՝ ամենագլխավորն այն է, թե հաջորդ ընտրությունները Հայաստանում ինչ որակով են լինելու: Այստեղ կա ընկալման խնդիր:

Հայաստանում ընտրության որակի ցուցիչների թվում ոչ թե բացառապես օրենքի պահանջն է, այլ նաև հանրային ընկալումը: Այսինքն՝ ընտրական գործընթացը ոչ թե դիտարկվում է այն ելակետով՝ ինչքանով է գործընթացի ամեն դրվագը համապատասխանում օրենքի պահանջին, այլ նաև նրանով, թե ինչքանով է հասարակությունը բողոքում այս կամ այն դրվագի դեմ: Եվ պետք է ընդունենք, որ հասարակությունը այդ հարցում այդքան էլ անզիջում չէ ցանկացած կեղծիքի հանդեպ, և կան տեսակներ, որոնք հանրային ընդունելություն գտնում են և մատնվում անուշադրության:

Օրինակ՝ ընտրակաշառքը կամ թեկնածուներին արտահայտվելու հավասար հնարավորություններ չտալը, այդ կարգի այլ դրսևորումներ, հասարակության մոտ սուր արձագանք չեն առաջացնում, մինչդեռ ունակ են բավական զգալի ծավալով ազդել ընդհանուր իրավիճակի և ընտրական պրոցեսի մթնոլորտի ու արդյունքի վրա:

Այդ առումով կան լուրջ խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է, թերևս, աշխատանք տանել հասարակության հետ: Ընդ որում, այդ աշխատանքը երևի թե նույնիսկ ուշացած է: Հայաստանում դա պետք է իրականացվեր շատ տարիներ առաջ, որպեսզի ընտրական պրոցեսի հարցում հասարակությունն անզիջում դառնա ցանկացած օրինախախտման հանդեպ՝ լինի դա մեծ, փոքր, միջին օրինախախտում, թե քողարկված օրինախախտում, այսպես ասած՝ աննշան կամ անուղղակի օրինախախտում:

Բանն այն է, որ Հայաստանում սուր արձագանքի արժանանում են միայն անմիջականորեն ընտրության օրը և հիմնականում ֆիզիկական բնույթի օրինախախտումները, երբ, ասենք, լինում է բռնություն կամ ահաբեկում: Սա էլ ի վերջո հանգեցնում է նրան, որ իշխանությունը, կատարելագործելով ընտրակեղծարարության մեխանիզմը, փորձում է դա բուն ընտրական օրվա գործընթացից հնարավորինս հեռացնել, քողարկել բուն ֆիզիկական պարունակությունը և այդպիսով չեզոքացնել հանրային ընկալման սրությունը: Ի վերջո, որքան էլ ընդդիմադիր քաղաքական ուժը բողոքի ընտրակեղծիքների դեմ, երկրում, ուր չկա անկախ դատական համակարգ, այդ բողոքը կարող է ուժ կամ շանս ունենալ միայն հանրային սուր հակազդեցության, արձագանքի դեպքում:

Իշխանությունը փորձում է կեղծարարության մեքենան կատարելագործելու, առավելապես չերևացող, ստվերային մեխանիզմները հղկելու միջոցով ընդդիմությանը զրկել հենց հանրային այդ արձագանքից՝ այդպիսով զրկելով նաև փաստարկված բողոքարկումների իրական ուժից: Իսկ դատարանում արդեն, ինչպես ասում են, մնում է ՙտեխնիկայի՚ գործը, որ իշխանությունը կատարում է դատական համակարգի կամակատարության պարագայում: Այդ իսկ պատճառով, հանրության հետ աշխատանքը դառնում է շատ կարևոր, որպեսզի քաղաքացիները ամբողջությամբ գիտակցեն, որ խնդիրը միայն անմիջականորեն ընտրատեղամասերում ծեծելն ու ահաբեելը չէ կամ լցոնելը, այլ դրանից առաջ և նաև հետո քողարկված, իհարկե՝ գուցե շատ վատ, բայց համեմատաբար ավելի քիչ՝ այսպես ասած՝ հանրության հետ կոնտակտային մեխանիզմների կիրառումն է:

Հանրության մեջ պետք է հստակ անզիջումային ընկալում ձևավորել ամենաանշան ընտրախախտման հանդեպ անգամ: Միայն այդ տոտալ անհանդուրժողության պայմաններում հնարավոր կլինի արդյունավետ հակադրվել քողարկված կեղծարարության մեխանիզմի առաջընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում