Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական այլ ուժեր հարկ չհամարեցին ոտք մեկնել Նիկոլ Փաշինյանի հետ

Թեև թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, իսկ նոր խորհրդարանի ընտրությունից՝ մեկ տարի, սակայն օրախնդիր է մնում այն հարցը, թե ինչու Հայաստանում դե յուրե գոյություն ունեցող բազմաթիվ կուսակցություններ դուրս են մղվել ակտիվ քաղաքական կյանքից։ Տնտեսություն, կրթության, մշակույթի ոլորտներում կան հազար ու մի անելիքներ, բարեփոխումների անհրաժեշտություն, դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումները բախվում են հների կարծր դիմադրությանը, սակայն չկան այն իրական ընդդիմախոսները, որոնք հանդես կգան տարբեր առաջարկներով։ Փոխարենն ահռելի մեդիառեսուրսների տիրապետող նախկին ռեժիմի ներկայացուցիչները փորձում են հանրային, քաղաքական օրակարգ ձևավորել՝ իշխանությունների կողմից Արցախը հանձնելու, հակահայկական և հակազգային քաղաքականություն վարելու կեղծ, մանիպուլյատիվ թեզեր առաջ քաշելով։ Սոցիալական ցանցերում այդ առթիվ որոշ օգտատերեր նույնիսկ տեսակետներ են հնչեցնում, որ այդ ամենը ձեռնտու է իշխանություններին, քանի որ վարկաբեկված հին ռեժիմը չի կարող վտանգ սպառնալ իրենց կառավարմանը։

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձանագրում է, որ քաղաքական համակարգը ներկայումս խորը ճգնաժամի մեջ է։

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքական նոր միավորներ, որոնք պետք է լինեին կուսակցությունները, հեղափոխությունից հետո չձևավորվեցին։ Մինչև հեղափոխությունը հասկանալի էր, թե ինչու չի ձևավորվում քաղաքական համակարգը․ նախկին հանցավոր վարչակազմը ստեղծում էր գրպանային կուսակցություններ, քաղաքական միավորներին հասցնում էր այնպիսի վիճակի, որ միայն իր միջոցով հնարավոր լիներ քաղաքական դաշտում դերակատարում ունենալ։ Նրանք, ովքեր չէին գնում այդ ճանապարհով, դառնում էին կոշտ ընդդիմություն։ Հեղափոխությունից հետո բոլորովին այլ իրավիճակում պարզվեց, որ մեր քաղաքական միավորները բացարձակ անընդունակ են նոր իրավիճակում քաղաքական գործունեություն ծավալելու։ Միաժամանակ դեր խաղաց նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, և այն ուժերը, որոնք քաղաքական երանգ կարող էին հաղորդել, հարկ չհամարեցին ոտք մեկնել Փաշինյանի հետ։ Դա պարզապես չէր ընկալվի, հանրային տրամադրությունները կաշխատեին ուղղակի իրենց դեմ>,- ասաց Սարո Սարոյանը։

Եվ հիմա, ըստ քաղաքագետի, քաղաքական դաշտում տիրում է վակուում, քաղաքական միավորները չեն կարողանում ադապտացվել նոր իրավիճակին և գտնել իրենց տեղը, իսկ հանրությունն էլ, քաղաքական մտքի տեսանկյունից հայտնվել է խաղից դուրս վիճակում, չի ստանում նոր քաղաքական ուղերձներ։

Սարո Սարոյանի կարծիքով՝ հետընթաց է ապրել նաև քաղաքական միտքը, չկան շրջանակներ, որտեղ քաղաքական միտքը կշրջանառվի։

«Տեղի է ունենում նաև ԶԼՄ-ների ռեգրես, և այդ ամբողջը գալիս, հանգում է այնպիսի իրավիճակի, որտեղ ատելության խոսքն է տիրապետող դառնում, երկրում տեղի են ունենում ապակառուցողական գործընթացներ։ Կա նաև հանրային մշակույթի խնդիրը, որտեղ ընդունելի է դարձել ինտրիգային խոսքը, գործելաոճը։ Մարդիկ չեն զլանում մտնել ինտրիգների մեջ, ինչի հետևանքով էլ ունենք անորմալ քաղաքական դաշտ»,- կարծում է Սարո Սարոյանը։

Քաղաքագետը կարծում է, որ «Կուսակցությունների մասին» նախկին օրենքը դեռևս չի նպաստում կուսակցությունների ձևավորմանը, նախկին համակարգից էլ դեռ չենք հրաժարվել։ Իսկ քաղաքական միավորների կայացման համար մեծ ջանք է պետք թափել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում