Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

«ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար պատմական շանս է ընձեռվել»

«Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդների համար  չափորոշիչները  հստակ սահմանված են մեր կանոնադրությամբ․ այդ  կանոնադրության մեջ  հստակ պահանջ կա, որ թեկնածուն միաժամանակ պետք է ունենա և´ դոկտորի  գիտական աստիճան և´ կառավարման  երեք  տարվա աշխատանքային փորձ։ Քանի դեռ կրթության մասին օրենքը չի փոխվել, ուրեմն պետք է  առաջնորդվենք հենց այս պահանջներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով առաջիկայում կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրության համար անհրաժեշտ չափորոշիչների մասին։

Անդրադառնալով նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ժամանակ առ ժամանակ  տեղի ունեցող նիստերին, որոնց ընթացքում ցանկացած որոշում կյանքի է կոչվում՝ անգամ այն դեպքում, երբ կառավարության որոշ ներկայացուցիչներ  դեմ են լինում դրանց, Վահե Հովհաննիսյանը նշեց․

«Հոգաբարձուների խորհուրդը պետք է վերջապես ռեալ կառավարման գործունեություն իրականացնող  մարմին դառնա, ընդ որում՝ նաև ընթացիկ գործունեություն․ մեզ մոտ ստեղծվել է մի այնպիսի վիճակ, որ Հոգաբարձուների խորհուրդը նիստեր է գումարում կա´մ ռեկտորի ընտրության հետ կապված, կա´մ բյուջեի հաստատման ժամանակ։ Երբ նայում ենք այդ նիստերի պարբերականությունը, ապա տեսնում ենք, որ տարվա մեջ  երեք կամ առավելագույնը չորս անգամ է Հոգաբարձուների խորհրդի նիստ գումարվում, մինչդեռ ես պնդում եմ, որ Հոգաբարձուների խորհուրդը պետք է վերջապես, իրոք, կարողանա իր կանոնադրական նպատակներին ծառայող մարմին դառնալ, ինչպես նաև  իր խնդիրներին և  ֆունկցիոնալ առանձնահատկություններին համապատասխան գործունեություն ծավալի, ընդ որում՝ Հոգաբարձուների խորհրդի գործունեությունը պետք է լինի խիստ կանոնակարգված։ Այս առումով, սակայն, մենք իսկապես լուրջ բաց ունենք՝ թե´ համալսարանի կանոնադրության մեջ, թե´ ընդհանրապես իրավական առումով, որովհետև այն պահից, երբ համալսարանը վերակազմակերպվեց հիմնադրամի՝ հենց այդ ժամանակից պարզ դարձավ, որ կրթական հաստատությունը չի կարող սովորական հիմնադրամի ռեժիմով աշխատել։ Դա ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնք մեր իրավական ակտերով արտահայտված չեն, ինչի արդյունքում էլ բազմաթիվ խնդիրներ են ծագում։ Այստեղից էլ հետևում է, որ մենք, միանշանակ, նախևառաջ պետք է դա հստակ կանոնակարգենք, դրանից հետո ֆունկցիոնալ տարանջատում մտցնենք Հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի լիազորությունների միջև, որպեսզի այլևս չունենանք այսպիսի հեղհեղուկ պատկեր։ Մենք հիմա ունենք մի այնպիսի վիճակ, որ Հոգաբարձուների խորհրդի որոշ որոշումներ  վիճարկվում են դատարանում։ Սա  վկայում է այն մասին, որ մենք այստեղ  իրավական խնդիրներ ունենք, որոնք ինչ-որ չափով, իհարկե, պայմանավորված են նաև օբյեկտիվ հանգամանքներով, որովհետև, ինչպես արդեն  նշեցի, իրավական դաշտում  բացեր ունենք և փոփոխությունների կարիք կա։ Այդ բացերից մեկն էլ այն է, որ օրինակ՝ հիմնադրամի գործունեությունն ու  այդ գործունեության կանոնակարգումը չի կարելի ամբողջովին տարածել նաև կրթական հաստատությունների վրա, քանի որ այդ  հաստատություններն ունեն սպեցիֆիկա»։

Հարցին՝ իրավական այդ խնդիրներն  ինչպե՞ս պետք է լուծվեն, օրենսդրական ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում, Հովհաննիսյանը պատասխանեց․«Գտնում եմ, որ պետք է շատ լուրջ աշխատանք տարվի կանոնադրություն մշակելու ուղղությամբ, ինչպես նաև որոշ փոփոխություններ պետք է լինեն վերջերս շրջանառության մեջ դրված «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում»։

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնում թեկնածուն ընտրվելու է բաց և թափանցիկ մրցույթի միջոցով։ Վահե Հովհաննիսյանը սա նորմալ և դրական  համարեց՝  հաշվի առնելով այն հանգամանքը, թե նախկինում ինչպես էր որոշվում՝ ով  ինչ պաշտոնում պետք է նշանակվի։

«Եթե իսկապես այդպես լինի, ապա դա, միանշանակ,  որպես շատ ճիշտ քայլ կարելի է գնահատել, քանզի շատ է քննարկվում, որ նախկինում բուհական ինքնավարություն գոյություն չի ունեցել, հետևաբար հիմա ռեալ պատմական շանս է ընձեռվել՝  բաց և թափանցիկ մրցույթ անցկացնել և բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության միջավայրը կայացնել»,-ընդգծեց նա։

ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուների շարքում մամուլում շրջանառվում է նաև ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը։ Այս համատեքստում մեր զրուցակիցը ընդգծեց․

«Կարծում եմ՝ ցանկացած մարդ, ով  համալսարանը բարեփոխելու տեսլական և բարեփոխումների ծրագիր ունի, ինչպես նաև վայելում է համալսարանականների վստահությունը՝ պետք է հնարավորություն ստանա  իր այդ ծրագիրը ներկայացնելու, և արդեն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինը գնահատական տա այդ ծրագրին, այսինքն՝  գտնում եմ, որ պետք է հավանության արժանանա ոչ միայն  այս կամ այն անձը, այլ նաև  նրա ներկայացրած ծրագիրը, թե որքանով է այն  իրատեսական, որքանով է այն արդյունավետ և ինչպիսի ԵՊՀ  ենք ունենալու այդ ծրագրի իրագործման արդյունքում ու ինչ թիմային աշխատանք է ենթադրվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում