Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Իրան-ամերիկյան թնջուկի հայաստանյան բացահայտումը

Տարեսկիզբը տոնական տրամադրությունից տագնապային սպասումների վերածած «բաղդադյան սպանությունը» ի ցույց դրեց հայկական հասարակության խորքային խնդիրներից մեկը, որն առաջին հայացքից բավականին վատ է նշմարվում ժամանակի ու տարածության մեջ, սակայն գործնականում ընկած է հայկական պետականության մոտ երեք տասնամյակի ընթացքի վայրիվերումների, մեղմ ասած՝ վայրիվերումների և անարդյունավետության հիմքում: Իրան-ամերիկյան ուղղությամբ թեժ զարգացումները ինչպես ցանկացած ողջախոհ հանրության, այդպես էլ Հայաստանի մոտ առաջացրեց հասկանալի անհանգստություն, մտահոգություն, ռիսկերի և վտանգների գնահատում: Սակայն, ինչպես գրեթե միշտ, այդ իրողությունը արագորեն հատեց խուճապի և վախճանաբանական սպասումների սահմանը, թեկուզ շատ դեպքերում այդ երևույթների, այսպես ասած, ակադեմիական հռետորաբանությամբ փաթեթավորմանը:

Գործականում, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն մատուցված մեկնաբանությունների շարքում գերակշռում էին նրանք, որոնք խորքային առումով ունեին մի ազդակ՝ մենք արհավիրքի առաջ ենք և պետք է սպասենք, թե ինչ է լինելու մեզ հետ, ու գլխավորը չխառնվելն է: Ահա այդ սեփական թերարժեքության բարդույթն է եղել հայկական պետականության, հատկապես հաղթանակած պատերազմից հետո ընկած քառորդ դարի հիմնական «ուղենիշ»-«ուղղորդող» հանգամանքը, մտայնությունը, փիլիսոփայությունը: Առաջին հայացքից ոչ քաղաքական այդ բաղադրիչը իրականում թելադրել է քաղաքականություն, ու նաև դա է եղել այն համակարգի ձևավորման գործընթացի հիմքում, որ աչքի է ընկել ընտրակեղծարարությամբ, հանրային ռեսուրսների մսխմամբ, կլանայնությամբ, պալատականությամբ՝ հանրապետականության փոխարեն, և մնացյալ բոլոր այն արատներով, որոնց հաղթահարման անխուսափելի միջոց էր դարձել միայն հեղափոխությունը:

Ի վերջո, այդ թերարժեքության բարդույթն է, որ ձևավորել է թե՛ հանրային, թե՛ «էլիտաների» մակարդակում «պաշտպանողական», ոչ նախաձեռնողական հոգեբանություն, էապես իջեցնելով պատասխանատվության նշաձողերը հանրային և պետական քաղաքականության շրջանակում: Խորքային առումով, հենց այդ ցածր նշաձողերն են ազատում էլիտաների ձեռքերը հանրային ու պետական խնդիրների հանդեպ, հանրային ու պետական ռեսուրսի հանդեպ կամայականության հարցում նրանց դարձնում առավել անկաշկանդ: Այդ ամենի խորքում աշխարհայացքի, աշխարհընկալման, աշխարհաճանաչողության և դրանում սեփական դերի ու առաքելության գիտակցման խնդիրն է: Վերջին հաշվով, ինչպես և ինչպիսին էլ գնահատվի նախորդ իշխող համակարգը, ակնառու է, որ արժեհամակարգային առումով այդ համակարգը կառուցվել է հանրային հոգեբանության հիմքի վրա: Դա է նաև պատճառը, որ ներկայումս՝ իշխանափոխության թվացյալ լուծումից հետո, երբ թվում էր, որ դա ինքնաբերաբար բերելու էր խնդիրների լուծման, էլ ավելի նկատելի ու անհրաժեշտ է դարձել արժեհամակարգային, աշխարհայացքային, աշխարհաճանաչողական հարցերի հեղափոխությունը:

2020 թվականի մեկնարկային դրամատիկ իրադարձությունները Հայաստանի հանրությանը հերթական անգամ բերեցին այդ խնդրի առաջ, որը, սակայն, ունի հասարակական-քաղաքական դիսկուրսում ձևակերպման և դիտարկման անհրաժեշտություն: Վախվորած հանրությունը, համաշխարհային զարգացումների հանդեպ խուճապահար, թերարժեքության բարդույթով հանրությունը չի կարող հասնել իր ներքին կյանքի արդյունավետ կազմակերպման և, ըստ այդմ, միջազգային դերակատարմանն առնչվող բազայի ձևավորման արդիականացման ռեժիմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում