Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանությանն ավելի ձեռնտու են սևերը, ռևանշիստները, 5-րդ շարասյունը, քան առողջ ընդդիմությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը։

– Պարոն Մակեյան, ընդդիմության ձևավորման խնդիրը մնում է առանցքային։ Տարեվերջին «Սասնա ծռերը» հայտարարեց այլևս արմատական ընդդիմություն լինելու մասին, ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք, արդյոք այդ դաշտը կարո՞ղ են զբաղեցնել։

«Սասնա ծռերը», արմատական ընդդիմություն ասելուց բացի, նաև նկատի է ունեցել ազգային համաձայնության կառավարության ձևավորման հարցը և այդ առաջարկությունը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ եթե այդ տարբերակը չլինի, իրենք դառնում են արմատական ընդդիմություն։ Կարծում եմ՝ երկրի զարգացման համար ընդդիմադիր դաշտի կայացումը կարևոր հանգամանք է։ Քաղաքական դաշտը 25 տարվա ընթացքում չի ձևավորվել, դա խորացավ Սերժ Սարգսյանի ժամանակ և իներցիոն կարգով շարունակվում է։ Նույնիսկ վերջին ԱԺ ընտրությունները որևէ նախանշան չտվեցին քաղաքական դաշտի առողջացման համար։

«Սասնա ծռերի» քայլը նորմալ եմ գնահատում, կարծես թե ուզում են դաշտում ներգրավվել 5-րդ շարասյունը, ռևանշիստները, որոնք հասցրել են իրավիճակն այս մակարդակի։ Իրենց նախաձեռնությունը նորմալ եմ գնահատում, բայց դա պետք է լինի գաղափարների, սկզբունքների շուրջ։ Իշխանություններն էլ պետք է կարողանան քայլեր կատարել դաշտի ձևավորման համար՝ մասնավորապես փոխել Սահմանադրությունը, Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը։ Ամենակարևորը՝ անցած երկու տասնամյակի քաղաքական, իրավական գնահատականը պետք է տրվի, ու իրականացվի անցումային արդարադատություն։ Եթե անցումային արդարադատություն իրականացվի, այն ուժերը, որոնք հիմա ուզում են գրավել ընդդիմադիր դաշտը, որևէ ձևով քաղաքական ասպարեզում տեղ գրավել չեն կարող։ Իսկ իրենք կարող են իրենց ռեսուրսով, մեդիահնարավորություններով տեղ գտնել, ու մեր հասարակության մի զգալի շերտն էլ, սովոր լինելով ընտրակաշառքին, կարող է նրանց արևի տակ տեղ տալ։

– Փաստորեն մենք մի կողմից՝ ունենք «Վերնատուն» , ՀՀԿ, ՀՅԴ, Քոչարյանի կողմից ստեղծվելիք կուսակցություն և չունենք կառուցողական ընդդիմություն։

– Մի կողմից՝ ձեր թվարկած ամբողջը նախկին ռեժիմի ներկայացուցիչները կամ սպասարկողներն են, կամ դրան գումարած՝ հինգերորդ շարասյունը։ Իսկ լուսանցքից դուրս են մնում նրանք, ովքեր այդ ռեժիմի դեմ են պայքարել ու փոշիացրել իրենց ուժերը։ Իհարկե, հատուկենտ ուժեր են փորձում ձևավորվել, բայց հեռանկարը պետք է լինի իրական քաղաքական ուղղությունների ձևավորումը։ Կարծես թե «Սասնա ծռերը» ազգային, ժողովրդավարական ուղի է փորձում ձևավորել, նորմալ է, եթե կարողանա այդ բալանսը պահպանել, ծանրակշիռ խճանկար ապահովել։

– Ձեզ տեսնո՞ւ մ եք իրենց աջակցողների շարքում։

2015 թվականից համագործակցել ենք Սահմանադրության դեմ պայքարի հարցում, «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ, անձամբ ես մասնակցել եմ նաև ընտրություններին  իրենց կուսակցության ցուցակով։ Այսինքն՝ համագործակցության ճանապարհ ունենք, և խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկն ուզում է կամ չի ուզում, այլ հստակ այլընտրանքային բևեռի ձևավորման խնդիր պետք է լուծվի: Նաև Արման Բաբաջանյանը փորձեց համախմբել, ընդդիմադիր բևեռ ձևավորվել։ Պետք է փորձել, ոչինչ չանելով ձեր թվարկած նախկինները այդ դաշտը հաստատ կվերցնեն. ունեն փող, մեդիառեսուրս ու ժողովրդին գնելու, ապրանքի վերածելու փորձ։ Եթե մեզ նմանները չհամախմբվեն, նրանք դաշտը գրավելու են։ Իսկ իրենք, մեղմ ասած, իշխանությանը ձեռնտու են։ Այդ 5-րդ շարասյունն ու նախկինները ձեռնտու են, որովհետև իրենց կհամեմատեն սևերի ու ռևանշիստների հետ։ Սև ուժերի, ռևանշիստների, «Վերնատան» ու այդ բոլորի գործունեությունը ընդդիմադիր դաշտում ավելի ձեռնտու է իրենց։ Այդ դեպքերում իշխանությունը կառավարելու ավելի հեշտ հնարավորություն կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում