Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հերթական սկանդալը․ Վանեցյանը ցանկացել է տապալե՞լ Փաշինյանի իշխանությունը

Վաղուց նման սկանդային և ինտրիգային կիրակի չեմ հիշում։

Առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հանդես եկավ սկանդալային հրապարակմամբ։ ««Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետևյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո: Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի և Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար»,- գրել է կայքը՝ մանրամասնելով, թե քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի ապերն» ինչով է պարտական ԱԱԾ նախկին տնօրենին։

Սակայն ինտրիգը նոր միայն սկսվում է, որովհետև «ՀԺ»-ն պնդում է․ «․․․ քաղաքագետ.օռգ-ի(ենթադրաբար՝ խոսքը politik.am կայքի մասին է) խմբագրի հետ գործարքի կնքումից հետո կայքն անցել է Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ և դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչություն իրականացնելու համար: Հիմնական թիրախը, սակայն, եղել են վարչապետը և նրա ընտանիքի անդամները: Իհարկե, չեն մոռացել մեկ-մեկ էլ «վատ բան» գրել Ա. Վանեցյանի մասին` գործարքից ուշադրություն շեղելու համար: Այս ողջ գործընթացը համակարգել և շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում և հիմա էլ` նրա PR մենեջերը, որ ԱԱԾ էր եկել ԱԻՆ-ից: ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել: Այս որոշումը չափազանց անհասկանալի է, որովհետև ԱԱԾ երկարամյա և վաստակաշատ բազմաթիվ աշխատողներ անգամ անվանական զենք չունեն, իսկ մի քանի ամսվա աշխատողը…»։

«ՀԺ»-ն, սակայն գրում է, որ այս ամենը լոկալ գործընթաց չէ և կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ: Տվյալ քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, ով Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1 պրոպագանդիստն է եղել և այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ: «Արա Սաղաթելյանը Արթուր Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը: Բայց ինչպե՞ս: Մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի և Արա Սաղաթելյանի մասնակցությամբ: Հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, որը վարչապետի պոզիտիվ իմիջի շատ կարևոր բաղադրիչն է, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում

Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անել: Հաջորդ կարևոր ուղղությունը հետևյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2018 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելու և 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում: Այս լուրերի տարածմամբ սկսել են ակտիվ զբաղվել Սաղաթելյանը և Բոյաջյանը: Պլանը եղել է հետևյալը. այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց»,- մանրամասնում է կայքը։

Եթե հավատանք «ՀԺ»-ի վարկածին, ապա Արթուր Վանեցյանը՝ հին համակարգի, մասնավորապես՝ Միքայել Մինասյանի աջակցությամբ, փորձել է հեղաշրջում իրականացնել, այլ խոսքով՝ պուտչ։ Պատահական չէ, որ Վանեցյանի պաշտոնանկությանը հետևած ասուլիսներից մեկում Փաշինյանը նրան «պուտչիստ» անվանեց՝ թերևս ակնարկելով ԱԱԾ տնօերնի պաշտոնանկության մոտիվը։

Արթուր Վանեցյանը, բնականաբար, արդեն հերքել է իրեն վերագրվող մեղադրքները։ «Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար»,- «Ինստագրամի» իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Ուշագրավ է, որ Վանեցյանի համառոտ տեքստի մեջ ոչ միայն հերքում կա, այլ նաև լատենտ մեղադրանք վարչապետին, ով մեղադրվում է «թաքուն վախեր» ուենալու մեջ։ Ի դեպ, սա մեղադրանք է, որ Փաշինյանի հասցեին հնչեցնում են նախկին իշխանության շատ գործիչներ ու այս հարցում նույնպես Վանեցյանն օրիգինալ չէ և, ըստ էության, բառացիորեն կրկնում է նախկին իշխանության գործիչների վարքագիծն ու բառամթերքը՝ ինչպես բազմաթիվ այլ դեպքերում ևս։

Կարծես՝ բացահայտվում է  մի իրականություն, որն անհերքելի է  դարձնում, որ Արթուր Վանեցյանը պատիվ է տվել ոչ թե համակարգին կամ պետությանը, այլ՝ Միքայել Միանասյանին, որի միջոցով փորձել է հեղաշրջում իրականացնել։ Այս փաստը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մակարդակը, որը Արթուր Վանեցյանին ու Վալերի Օսիպյանին արհեստականորեն վերածեց հեղափոխության «Ռոբին Հուդ»-երի՝ ականապատելով իր իշխանությունը։ Ցավն այն է, որ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում այսօր էլ, ըստ էության, պահպանվում է ստատուս-քվոն, ինչի հետևանքով մենք կունենանք ոչ թե բարեփոխված կառույցներ, այլ, ըստ ամենայնի, նոր «Ռոբին Հուդ»-եր՝ մինչև նրանց «ականազերծումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում